Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին ազատել են աշխատանքից Հանրային հեռուստաընկերությունից: Այս մասին տեղեկացրել է հենց հաղորդավարուհին: «Որոշում եմ կայացրել դադարեցնել համագործակցությունս Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության հետ և լուծել գործող պայմանագիրս։ Հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարեց ինձ փոխարինել մեկ այլ հաղորդավարով այն հաղորդման մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Լուսինե Թովմասյանը:

Արտաքուստ զուտ աշխատանքային հարաբերություններ են, սակայն ուշագրավն այստեղ աշխատանքից ազատման պատճառն է: Ըստ հաղորդավարուհու, դա եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև դաշնակահար Լանգ Լանգի հետ հարցազրույցներ անցկացնելու պատճառով: Իսկ ինչո՞ւ է այս հանգամանքը ուշագրավ: Բանն այն է, որ Լանգ Լանգը Հայաստան է ժամանել և ապրիլի 14-ին մասնակցել է նույն սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված գալա համերգին, որը ֆինանսավորվել է կառավարության կողմից. պետբյուջեից տրամադրվել է 106 մլն դրամ:

Ի դեպ, այս հանգամանքը բավական լուրջ քննարկումների տեղիք տվեց ժամանակին, թե ինչու է հենց այս երաժիշտը հրավիրվել, որքան հոնորար է վճարվել և այլն: Ի դեպ, ինչպես նշում է հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը, «հատկանշական է, կամ գուցե պարադոքսալ, որ համերգը նկարահանվել է հենց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության պատվերով և ստեղծագործական անձնակազմով»։

Մի խոսքով, ինչպես երևում է, Հանրայինում չեն ներել Լուսինե Թովմասյանի «ինքնագլուխ գործունեությունը», ինչն էլ պատճառ է դարձել, որ վերջինս տարիներ շարունակ Հ1-ում աշխատելուց հետո հայտարարի, որ չի պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար։ Թե ինչ անձնական հարցեր են, և ում է ուղղված այդ մեղադրանքը, հաղորդավարուհին չի պարզաբանել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031