Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը  NEWS.am -ին տեղեկացրեց, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունի, որ  նրան տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

Տիկին Սահակյան, Ռուբեն Վարդանյանի վերջին հայտարարությունները՝ ուղղված սկզբում Ադրբեջանի, հետո՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպաններին, անհանգստացնող էին: Հիմա, երբ Կարմիր խաչի գործունեությունը դադարեցված է, իսկ  դատավարական ֆարսը ավարտված, որտեղից գոնե ժամանակ  առ ժամանակ լուսանկարներ էին հրապարակվում և կարելի էր նրանց արտաքին տեսքի վրա հիմնվելով դատողություններ անել,  ի՞նչ տեղեկություններ կան նրա ու մյուս գերիների վիճակի,  պահման պայմանների մասին:

Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ: Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունեմ, որ Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանից նրան տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ՝ Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: Մեր տեղեկություններով, այս հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ:

Ոչինչ հայտնի չէ նոր հաստատությունում  նրա և մյուս գերիների  պահման պայմանների մասին: Այս հարցում ևս թափանցիկություն չկա, միջազգային իրավունքի նորմերով սահմանված  երաշխիքները խախտվում են. մասնավորապես, նախապես ընտանիքի անդամներին չեն հայտնել, թե որտե՞ղ, ե՞րբ են տեղափոխվում ու ռեժիմի, զանգերի  մասով ի՞նչ փոփոխություններ են լինելու: Չկա  հավաստի տեղեկություն նրանց  առողջության, բժշկական օգնության հասանելիության, տարրական կենսապայմանների մասին: Գիտեք, որ անցած տարվա սեպտեմբերից  Ադրբեջանի կառավարության պահանջով այդ երկրում ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցվել է, բայց դրանից հետո մեկ անգամ՝ անցած տարվա դեկտեմբերին,  ԿԽՄԿ Ժնևյան գրասենյակին  հաջողվել  էր  այց իրականացնել և տեսակցել հայ գերիներին: Դրանից հետո որևէ ստույգ տեղեկություն նրանց վիճակի մասին չունենք:

Կարող եմ միայն ասել, որ այս պահին ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերը պահպանվում են, որոշ տեղեկություններ այդ մասնավոր զրույցների ընթացքում փոխանցվում են, սակայն անմիջական դիտարկման,  վիճակի, մոնիտորինգի միջոցով տեղեկություններ հավաքագրող և ամրագրող որևէ կառույց գոյություն չունի, ու սա ստեղծում է տեղեկատվական վակուում:

Ռուբեն Վարդանյանը նաև ասել էր, որ մինչ օրս դատավճռը որևէ լեզվով չի տրամադրվել, ինչը, ըստ էության, խոչընդոտում է բողոքարկման գործընթացը: Այս առումով, նորություն ունե՞ք, եթե սահմանված ժամկետներում դատավճիռները չտրամադրվեն, նշանակո՞ւմ է արդյոք , որ նրանք չեն կարող  դիմել անգամ, օրինակ, եվրոպական դատարան:

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։ Այս որոշումը խթան կարող է հանդիսանալ այդ փաստաթղթերի տրամադրման համար։

Միևնույն ժամանակ, սա չի նշանակում, որ դատավճիռները չտրամադրելով Ադրբեջանը կարող է փակել ճանապարհը դեպի միջազգային դատարաններ։ Ընդհակառակը՝ նման իրավիճակում կարող ենք արձանագրել, որ ներպետական իրավական միջոցներն արդյունավետ չեն գործում, և այդ պայմաններում ՄԻԵԴ դիմելու ժամկետների հաշվարկը սկսվում է դատական ակտերի փաստացի ստացման պահից։

Պետք է նշել, որ այս պահին ՄԻԵԴ-ը դարձել է կարևոր օղակ, քանի որ որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ գերիների առողջական վիճակի վերաբերյալ, ստացվում են հենց դատարանի գործունեության շնորհիվ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նման տեղեկատվություն ներկայացրել էր դատարանին դեռ հունվարին, սակայն փետրվարին հանդես եկավ նոր միջնորդությամբ՝ խնդրելով ՄԻԵԴ-ին վերացնել հայ գերիների նկատմամբ կիրառված ապահովման միջոցները և դադարեցնել հաշվետվությունների ներկայացման պարտականությունը։

Այս միջնորդության առնչությամբ մենք ներկայացրել ենք դիրքորոշում՝ հիմնավորելով, որ գերիների կյանքի և առողջության նկատմամբ սպառնացող անմիջական վտանգները շարունակում են պահպանվել։ Ավելին՝ տեղեկատվության սակավությունն ինքնին լուրջ մտահոգության առիթ է և կարող է դիտարկվել որպես խոշտանգումների վտանգ պարունակող հանգամանք։ Նման պայմաններում ՄԻԵԴ-ի շարունակական ներգրավվածությունը մնում է խիստ կարևոր։

Facebook
Twitter

Կարդացեք նաև