Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ կենդանին գա որդուս շիրիմին ու ասի ինչի սպանեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասեց` գնամ հասնեմ զինվորներիս, դավադրաբար խփեցին. սպшնվածի մայր | Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ Զաքարյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի. Արփինե Հովհաննիսյան | Նիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները | Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան | ՈՒՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Եռաբլուրում | Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ Մանասյան | Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան | ՆԳՆ-ն առաջարկում է նոր տուգանքներ վարորդների համար․ 10 հազար դրամ և մինչև 2 տուգանային միավոր | Երևան-Մեղրի ճանապարհին կցորդով բեռնատարը բախվել է հողաթմբերին ու քարերին․ վիրավոր կա | Որ կուսակցությունները կամ դաշինքներն են առաջադրվել համայնքներում կայանալիք ընտրությունների համար. «Փաստ» | Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Աբրահամյան | Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները. «Հրապարակ»

Լրահոս

Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՔԿ-ից։

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Հ.-ն իր ծանոթներ՝ Ռ.Ա.-ի, Է.Խ.-ի, Ն.Կ.-ի հետ խմբի կազմում, 2025 թվականի մայիսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանց իրացրել է ընդհանուր 1 հատ 100.000 ՀՀ դրամ, 20 հատ 50.000 ՀՀ դրամ, 1 հատ 20.000 ՀՀ դրամ, 5 հատ 10.000 ՀՀ դրամ կեղծ թղթադրամներ՝ խարդախությամբ հափշտակելով 1 մլն 149 հզր 860 ՀՀ դրամի գույք:

Մ.Հ.-ի, Ռ.Ա.-ի, Է.Խ.-ի և Ն.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 29 դրվագ գործողությամբ կեղծ արժույթ իրացնելու և խարդախություն կատարելու համար:

Մ.Հ.-ի և Ռ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, Է.Խ.-ի և Ն.Կ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև