Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ կենդանին գա որդուս շիրիմին ու ասի ինչի սպանեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասեց` գնամ հասնեմ զինվորներիս, դավադրաբար խփեցին. սպшնվածի մայր | Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ Զաքարյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի. Արփինե Հովհաննիսյան | Նիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները | Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան | ՈՒՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Եռաբլուրում | Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ Մանասյան | Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան | ՆԳՆ-ն առաջարկում է նոր տուգանքներ վարորդների համար․ 10 հազար դրամ և մինչև 2 տուգանային միավոր | Երևան-Մեղրի ճանապարհին կցորդով բեռնատարը բախվել է հողաթմբերին ու քարերին․ վիրավոր կա | Որ կուսակցությունները կամ դաշինքներն են առաջադրվել համայնքներում կայանալիք ընտրությունների համար. «Փաստ» | Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Աբրահամյան | Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները. «Հրապարակ»

Լրահոս

Ո՞վ է Ադրբեջանին հանձնել Գորիս-Կապան ճանապարհը․ Դավիթ Տոնոյանը հակադարձել է Վաղարշակ Հարությունյանին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հակադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին:

24 TV-ին տված հարցազրույցում նախկին նախարար Տոնոյանը մեկնաբանել է նախկին նախարար Հարությունյանի հայտարարությունն այն մասին, թե Գորիս-Կապան ճանապարհը հաջողվել է պահել բացառապես իր (Հարությունյանի) ջանքերով, սակայն ճանապարհը հանձնվել է նոյեմբերի 9-ի հայտարարության հետևանքով, երբ պաշտպանության նախարարն արդեն Դավիթ Տոնոյանն էր։

«Ես կարծում եմ, որ դուք ընթերցել եք հրադադարի վերաբերյալ համաձայնությունները։ Ես պատասխանատու եմ միայն այն բաների համար, որոնք որ եղել են մինչև նոյեմբերի 20-ը։ Մինչև նոյեմբերի 20-ը այդպիսի որոշում չի կայացվել, բանակցություններ էին ընթանում, ոչ պարտադիր այդ սահմանային մասնաբաժնի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ Վաղարշակ Հարությունյանին ևս մեկ հարց պետք է տրվի, թող ուղիղ նշի այդ մասով», — հայտարարել է Տոնոյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի և Հարությունյանի նշանակման ամսաթվին՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին։

Լրագրողը նկատեց, որ Հարությունյանը խոսում է Զանգելանի հատվածը պահելու անհրաժեշտության մասին… «Նա (Հարությունյանը) մասնավորապես նախընտրական փուլում է գտնվում: Եկեք ես ընդհանրապես չխոսեմ դրա վերաբերյա: Ես ձեզ ասում եմ՝ փաստաթղթում, էդ համաձայնություններում նման բան չկա: Ինչքան, որ ես հիշում եմ՝ վարչապետն անդրադարձել է այդ հարցին՝ նշելով, որ դա եղել է որոշակի բանավոր համաձայնություններ: Իր բանավոր համաձայնությւոնները»,- հավելեց Տոնոյանը:

«Չեմ ուզում մենկանաբանել, չեմ էլ լսել՝ ինչ է ասել։ Ես ուղղակի արձագանքում եմ նրան, թե դուք ինձ ինչ եք ասում», — նշել է նախկին նախարարը։

Պատասխանելով նախկին նախարարի՝ քաղաքական մրցապայքարին մասնակցելու վերաբերյալ հարցին, ինչպես նաև այն հարցին, թե առհասարակ ինչպես է վերաբերվում նախկին նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությանը քաղաքական գործընթացներին և արդյոք ինքը մտադիր է ընտրել այդ ուղին, Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ այս փուլում նման մտադրություն չունի։ Նա հիշեցրել է, որ դատական գործընթացը դեռ չի ավարտվել, և իրեն անհրաժեշտ է ազատվել իրեն վրա բարդված «ինտրիգից»։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ եթե դա չլիներ, ինքը հնարավոր է քաղաքական հայտ ներկայացներ։

Այն հարցը, թե ում է ինքն աջակցում, նախկին նախարարը համարել է ոչ կոռեկտ: «Բայց կա՞»,- ճշտել է թղթակիցը: «Իհարկե»,- նշել է նախկին նախարարը: «Դա իշխող կուսակցությո՞ւնն է»: — «Ո՛չ, իշխող կուսակցությունը չէ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև