Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»․ Սուրենյանցը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»։

Գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։

««Մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ… Արծվաշենում տեսնում ենք, որ կառուցվել է մզկիթ… ինչ պետք է անենք»․ այսպես է Նիկոլ Փաշինյանը արձագանքել Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացման վերաբերյալ հարցին։

Փաշինյանի այս խոսքում ձևավորվում է լուրջ նարատիվային խզում։

Արծվաշենի վերաբերյալ ներկայացված հիպոթետիկ օրինակը չի կարող համեմատվել Ստեփանակերտում և ընդհանրապես Արցախում ձևավորված իրողության հետ։ Այնտեղ խոսքը մշակութային ժառանգության համակարգային ոչնչացման մասին է։ Եկեղեցիների քանդումը, ձևափոխումը կամ «վերանորոգման» անվան տակ դրանց ինքնության փոփոխությունը միջազգային իրավունքի տեսանկյունից որակվում են որպես մշակութային վանդալիզմ։

Միջազգային նորմերը միանշանակ են․ անկախ սեփականության իրավական ռեժիմից՝ պետությունը պարտավոր է պահպանել իր վերահսկողության տակ գտնվող տարածքում առկա կրոնական և մշակութային արժեքները։ Սա նշանակում է, որ նույնիսկ բերված օրինակի շրջանակում՝ մզկիթը չի կարող ենթակա լինել ոչնչացման։

Սակայն հենց այս հիպոթետիկ կառուցվածքն է, որ ակամա ձևավորում է կեղծ սիմետրիայի տպավորություն՝ իբր իրավիճակները համարժեք են։

Մինչդեռ դրանք համարժեք չեն։

Արծվաշենը և Լեռնային Ղարաբաղը նույնացնելը ոչ միայն պատմականորեն անհիմն է, այլև քաղաքականորեն վտանգավոր։ Լեռնային Ղարաբաղը նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում ունեցել է ինստիտուցիոնալ առանձնահատկություն՝ ինքնավար կարգավիճակով, մինչդեռ Արծվաշենը եղել է սովորական անկլավ։ Այս տարբերության անտեսումը թուլացնում է Հայաստանի փաստարկները միջազգային հարթակներում։

Առհասարակ, Փաշինյանի այս «համեմատությունները» կեղծ ու հակագիտական են:

Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում տեղի ունեցող գործընթացները չունեն համարժեքություն Արծվաշենի հիպոթետիկ օրինակի հետ։ Դրանք քաղաքականություն են՝ ուղղված պատմական հիշողության և ինքնության համակարգային վերացմանը։

Փաշինյանի հայտարարությունը խիստ խոցելի է, քանի որ ստեղծում է կեղծ հավասարություն հիպոթետիկի և փաստացիի միջև»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև