Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հանդիպել է թիմակիցների հետ: Հանդիպման ընթացքում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է ծայրահեղ աղքատության թեմային և համեմատել է 2018-ի աղքատության թվերը՝ 2024-ի հետ:

«Տավուշի մարզ՝ 25%-ից աղքատությունը աճել է և դարձել է 39.9%, համարյա 40%, Վայոց ձորի մարզ՝ Ջերմուկի դեպքերից հետո 18%-ից աղքատությունը աճել է և դարձել է 30%, Շիրակի մարզ՝ աղքատությունը հասել է 43%-ի: Կոտայքի մարզ՝ գների թանկացման արդյունքում 6 տարվա ընթացքում 22%-ից աղքատությունը հասել է 24%-ի, Գեղարքունիքի մարզ՝ 22%-ից գների թանկացման և Սոթքի դեպքերի արդյունքում աղքատությունը 22%-ից հասել է 27%-ի, Արմավիրի մարզ՝ գների թանկացման արդյունքում աղքատությունը 25%-ից հասել է 27%-ի:

Նույն ժամանակահատվածում հարևան երկրները երկու անգամ նվազեցրել են աղքատությունը, իսկ Հայաստանում աղքատության նվազում միայն մայրաքաղաք Երևանում և շրջակայքում է: Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները, դրա արդյունքում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մեր հայրենակիցները, որոնք շատ դեպքերում ամբողջ ընտանիքով ստանում են պետությունից ընդամենը 20-30,000 դրամ աջակցություն, կստանան 5 հոգանոց ընտանիքի դեպքում ամսական 150,000 դրամ աջակցություն աղքատության հաղթահարման հիմնադրամից, որը թույլ կտա նրանց դուրս գալ աղքատությունից»,- նշել է Կարապետյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև