Skip to main content

Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած

Լրահոս

Հաղթողներին Եվրամիությունը չի ընտրում, համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում․ Մարագոս

Եվրոպական միությունը չի ընտրում հաղթողներին։ Մենք համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում՝ առաջնորդվելով նույն սկզբունքներով և նույն օրակարգով։

Արմենպրեսի հետ հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

— Այս կարևոր համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձություններից անմիջապես հետո Հայաստանը կմտնի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլ։ Այս համատեքստում, ո՞րն է հիմնական ուղերձը, որը դուք կցանկանայիք փոխանցել Հայաստանի քաղաքացիներին։

— Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան են, և իմ ուղերձը Հայաստանի քաղաքացիներին հստակ է․ այս ընտրությունները ձերն են։ Հայաստանի ապագան որոշելու իրավունքը պատկանում է ընտրողներին՝ ազատ և առանց միջամտության, իսկ Եվրոպական միության դերը՝ Հայաստանի իշխանությունների դիմումի հիման վրա, աջակցելն է, որպեսզի այդ գործընթացը լիարժեքորեն ապահովվի:

Գործնականում մենք աջակցում ենք այն ինստիտուտներին, որոնք ապահովում են ազատ և արդար ընտրությունների անցկացումը՝ սկսած Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մինչև քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և անկախ մեդիա։ Սա երկարաժամկետ քաղաքացիական առաքելություն է, որը համագործակցում է հաստատությունների հետ և չի հանդիսանում ո՛չ ընտրությունների դիտորդական առաքելություն, ո՛չ էլ ընտրական գործընթացի մասնակից: Մեր աջակցության նպատակը Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունն է՝ ապահովելու, որ հունիսի 7-ին Հայաստանի ապագան որոշեն բացառապես Հայաստանի քաղաքացիները և ոչ ոք այլ։ Միաժամանակ ցանկանում ենք հստակ ընդգծել, որ այս աջակցությունը որևէ կերպ կապված չէ որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի հետ

Եվրոպական միությունը չի ընտրում հաղթողներին։ Մենք համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում՝ առաջնորդվելով նույն սկզբունքներով և նույն օրակարգով։ Թե ով կհաղթի, բացառապես Հայաստանի ընտրողների որոշելիքն է, և ես խրախուսում եմ բոլորին օգտվել իրենց այդ իրավունքից՝ չտրվելով ապատեղեկատվական այն նարատիվներին, թե Հայաստանի քաղաքացիները որոշման մեջ դեր չունեն․ իրականում որոշումը պատկանում է միայն և միայն նրանց:

Մեզ համար կարևոր է, որ գործընթացը լինի արժանահավատ, որ քաղաքացիները կարողանան ազատորեն կատարել իրենց ընտրությունը, և որ արդյունքներն  արտացոլեն հայ ժողովրդի իրական կամքը։ Ահա թե ինչ են նշանակում ժողովրդավարական ընտրությունները, և դա է, ինչին Հայաստանն արժանի է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031