Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Հերոսածին ծնող լինելը միայն կոչում չէ․ դա խոր ցավի ու մեծ արժանապատվության միախառնված իրականություն է, որը մարդ կրում է ողջ կյանքի ընթացքում․ Նաիրա Մարգարյան

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգայրանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հավերժ փառք մեր բոլոր հերոսներին…
Հերոսածին ծնող լինելը միայն կոչում չէ․ դա խոր ցավի ու մեծ արժանապատվության միախառնված իրականություն է, որը մարդ կրում է ողջ կյանքի ընթացքում։
Այսօր եկեղեցու բակում տեղի ունեցածը կրկին ցույց տվեց, թե որքան հեշտ է շեղվել ամենակարևորից… Չնկատելով, որ հենց հերոսածին ծնողը վիրավորական խոսքեր է ուղղում կին լրագրողներին՝ առավել ևս Աստծո տան առաջ, շատերը շտապեցին արդարացնել հենց իրեն։
Բայց կներեք… ձեզ հարց տվե՞լ եք՝ ո՞վ էր Գեղամ Նազարյանին թույլ տվել այդպես խոսել հայոյախառը բառերով լրագրողների, առավել ևս՝ կին լրագրողների հետ եկեղեցու բակում ,Աստծո տան առաջ , այն վայրում, որը պետք է լինի հարգանքի ու զսպվածության խորհրդանիշ։
Իսկ երբ Եռաբլուրում արդարության համար պայքարող ծնողներին քաշքշում էին, քարշ տալիս՝ նրանք հերոսի ծնողներ չէի՞ն… նրանք հարգանքի արժանի չէի՞ն…
Ամենացավալին այն է, որ մենք ընտրովի ենք մոտենում հարգանքին։ Մեկի դեպքում հիշում ենք, մյուսի դեպքում՝ լռում։
Մեր տղաները բացառապես թքած ունեին քաղաքականության վրա։ Նրանք իրենց կյանքը տվեցին հանուն մեզ բոլորիս։
Եկեք չտարանջատենք ծնողներին՝ քաղաքական հայացքներով։ Եթե հարգում ենք ծնողին՝ հարգենք բոլորին։ Մի արդարացրեք վիրավորանքը։ Մի բաժանեք ցավը։
Հարգանքը չի կարող ընտրովի լինել։ Եվ արդարությունը նույնպես։
Հարգենք բոլոր հերոսածին ծնողներին՝ առանց բացառության։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031