Skip to main content

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան

Լրահոս

Իրանում ակնկալում են, որ ՀՀ-ն կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել տարբեր քաղաքական գործընկերների հետ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանում ակնկալում են, որ Հայաստանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել տարբեր քաղաքական գործընկերների հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի օրը դեռևս որոշված չէ: «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նշենք, որ դեռ փետրվարին Շիրղոլամին հայտարարել էր, որ կողմերը նախատեսում են ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել ենթադրաբար 2026 թվականին Փաշինյանի այցի ժամանակ:

«Այցի գաղափարը հնչեց, բայց հետո տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Իրանի դեմ պատերազմը, և երկիրն ամբողջությամբ կենտրոնացավ ագրեսիային հակազդելու վրա։ Արդյունքում որոշ ծրագրեր հետաձգվեցին», — պարզաբանեց դիվանագետը։

Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ֆոնին նա հույս հայտնեց, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ:

«Կարևոր է, որ հաշվի առնվեն տարածաշրջանի բոլոր խաղացողների շահերն ու մտահոգությունները», — ընդգծեց դեսպանը։

Իրանցի դիվանագետը կարևորեց տարածաշրջանում կայունության և փոխգործակցության ամրապնդումը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031