Skip to main content

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան | Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան | Գեղարքունիքի մարզում՝ Չկալովկայի հարակից դաշտում, հայտնաբերվել է տղամարդու մարմին | Մենք գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով. Արտակ Զաքարյան | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան | Կիևի հետ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիրը ԱՄՆ-ին իրավունք է տալիս ցանկացած պահի գալ Ուկրաինա և վերցնել գրեթե այն ամենը, ինչ անհրաժեշտ է․ Թրամփ | Գեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնից | Երևանում թալանել են «Զոլեր» սգո սրահի վճարային տերմինալը․ պատճառվել է 3.5 մլն դրամի վնաս | Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին | Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան | Ամոթից գետինը մտնելու մասին. Հայկ Մամիջանյան | Երևանում «Kia Forte»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին․ բժիշկները արձանագրել են նրա մաhը | «Մուլտի Ուելնես»-ի տնօրենը մեղադրում է քաղաքապետարանին՝ շարժական գույքն ապօրինաբար խլելու մեջ | Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին

Լրահոս

Նկարը սարքած չի, ես իմ կարծիքն ունեմ, ոնց ուզում եմ, էդպես էլ ապրում եմ. ես կողմնակից եմ խաղաղությանը. Անդրանիկ Հարությունյան

Համացանցում տարածվել է դերասան Անդրանիկ Հարությունյանի լուսանկարը, որտեղ նա «իշխանական սրտիկ» է ցույց տալի, իսկ կրծքին՝ Փաշինյանի բաժանած քարտեզն է։

Շատերը նրան քննադատում են, իսկ որոշներն էլ կարծում են, որ նկարը կեղծ է, սարքած։

 Aysor.am-ի հետ զրույցում Անդրանիկ Հարությունյանը նշեց, որ լուսանկարը կեղծված չի. «Ես քարոզարշավին չեմ մասնակցել, լուսանկարն իմ ընկերոջ՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ իր մեքենայի մոտ ենք նկարվել։ Սակայն, եթե մասնակցեմ էլ, խնդիր չեմ տեսնում, կասեմ՝ մասնակցել եմ։ Ես իմ կարծիքն ունեմ, ոնց ուզում եմ, էդպես էլ ապրում եմ։ Համոզված եմ՝ այս նյութի տակ հայհոյախառն մեկնաբանություններ են լինելու, սակայն ֆեյք էջերով հայհոյանք գրելն այդքան էլ ճիշտ չէ։ Ընդդիմադիր լինի, թե իշխանամետ՝ մենք՝ արվեստի մարդիկ, միշտ թիրախավորված ենք։ Ես խնդիր չունեմ, ասում եմ այն, ինչ կա»։

Հարցին՝ արդյո՞ք ներկա իշխանության գաղափարները կրող է՝ Հարությունյանը պատասխանեց. «Ես կողմնակից եմ խաղաղության, որ բանակում զինվոր չմահանա, և այս երկիրը խաղաղ ապրի, ինչպես հիմա։ Եթե այդ նույն բանն անեին այլ ընդդիմադիր ուժեր, դա ինձ համար շատ մեծ բան կլիներ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ իրենց գաղափարները կիսեմ կամ չկիսեմ, ինձ համար ամենալավ բանն այն է, որ կայուն խաղաղություն լինի ու բանակում զինվոր չզոհվի»։

Դիտարկմանը՝ այդ ամենը տեսնո՞ւմ է այս իշխանության կառավարման պայմաններում՝ դերասանն արձագանքեց. «Քանի՞ տարի է պատերազմն ավարտվել է՝ մոտ 3-4 տարի, այդ ընթացքում մի զինվոր մահացե՞լ է թշնամու կրակոցից։ Կարծում եմ՝ չի եղել։ Շատ լավ է ու գովելի է»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31