Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական տեղանուններ օգտագործելով՝ ես բարձրացրել եմ Հայաստանի տարածքի անվտանգությունը. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտ թալանչիները իրենց մաֆիոզ կապերով խուսափել են պատասխանատվությունից. վերջացավ. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ Վարդանով | Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել իր կողմից կառավարվող երկրի գյուղատնտեսությունը. Նարեկ Կարապետյան | ՀՀ-ն «Մատենադարանի» տնօրենի միջոցով արձագանքել և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը. անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի վրան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դասախոսություն Ազգային ժողովի մի շարք ՔՊ-ական պատգամավորների համար | Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբինյանը հունից դուրս եկավ. Աժ-ում թեժ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշակերտներ, լավ սովորեք, որպեսզի նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գոռգոռոց, լարված իրավիճակ Աժ-ում | Այո՛, խոսել եմ այդ հարցով. ես իրենց համար պատասխանատու չեմ և չեմ ուզում լինել. Սիմոնյանը՝ Գանձասարում Հաջիևի հայտարարության մասին | «Քուչի» խnւժանից մինչև ոստիկանություն ճնշում են այն մարդուն, ով ուզում է մասնակցել ՏԻՄ ընտրությանը. Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևի GPS-ով Շուռնուխը կորցրեց իր տների մի մասը, հիմա՝ մտահոգության առիթ Տիգրանաշենն է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյան

Լրահոս

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնում են «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամից:

«Ս. թ. հուլիսի 19-ին իմ կողմից պաշտոնական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական  դատարան (ՄԻԵԴ) ՝ ՀՀ քաղաքացի, ներկայումս Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ:  ՄԻԵԴ-ում հանդես եմ գալու Ռուբեն Վարդանյանի շահերի պաշտպանությամբ:

Գանգատում  մանրամասնորեն նկարագրված են Մարդու իրավունքների և հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) ութ հոդվածների խախտումները և բերված են դրանք հաստատող հիմնավորումներ:

Ռուբեն Վարդանյանի գործով  դատավճիռը Բաքվի ռազմական դատարանը հրապարակել էր 2026 թվականի փետրվարի 17-ին՝ նրան դատապարտելով  20 տարվա ազատազրկման: Դատարանը դատավճիռն ամբողջությամբ չէր ընթերցել։

Ավելի ուշ, ընտանիքի միջոցով հասանելի դարձած դատավճռից պարզ է դարձել, որ  Վարդանյանը  «մեղավոր»  է ճանաչվել  41 դրվագով՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա։

Դատավճռում Վարդանյանի անհատական մեղքը չի հիմնավորվել փաստերով կամ ապացույցներով։ Փոխարենը դատարանը եզրակացրել է, որ «հանցավոր համայնքը»՝ Արցախի չճանաչված վարչակազմը, Լեռնային Ղարաբաղում գործել է 1988 թվականից, և որ Վարդանյանը միացել է այդ «համայնքին» 2020 թվականի դեկտեմբերին, թեև այդ ժամանակ նա բնակվում էր Մոսկվայում։

Վարդանյանի կողմից քաղաքացիական վարչական պաշտոնի ընդունումը դատարանը գնահատել է որպես իշխանության բռնի զավթում, նրա առևտրային և բարեգործական գործունեությունը՝ որպես ապօրինի ձեռնարկատիրություն և ահաբեկչության ֆինանսավորում, իսկ Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելը՝ որպես Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատել։

Վարդանյանը չի բողոքարկել դատավճիռը, քանի որ համարել է, որ դատավարությունը եղել է բեմադրված և կանխորոշված, իսկ ներպետական բոլոր միջոցները՝ անարդյունավետ:

Իրականում անկարելի  է պաշտպանել  իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը։ Ուստի Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել  արդարության համար  պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների  միջոցով:

Սիրանուշ Սահակյան, փաստաբան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ»

Facebook
Twitter

Կարդացեք նաև