Skip to main content

Անկում տարադրամի շուկայում. ռուբլին և դոլարն էժանացել են | Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ | Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց | Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին | «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր | Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն | «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՔԿԾ | Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան | Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման Թաթոյան | Պապիկյանը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը | Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է. Ալեն Սիմոնյան | Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան | Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի. ԿԳՄՍ նախարար | «Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա կալանավnրվել է | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Լրահոս

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, հետընտրական խմորումները չեն դադարում ՔՊ կուսակցության շարքերում: Ասում են՝ Փաշինյանը շատ դժգոհ է արված աշխատանքներից, արդյունքից, բոլորին «պատերով է տալիս», միևնույն ժամանակ, չնայած ցույց է տրվում, թե ներքին ընտրություններ են կազմակերպվում, իրականում իր ուզածով է կազմում թե՛ ԱԺ խմբակցությունը, թե՛ խորհրդարանի ղեկավարությունը, թե՛, բնականաբար, կառավարության կազմը:

Այդ ամենի արդյունքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներսում ձևավորվել են խմբեր, որոնք իրար մեջ դժգոհում են, որ իրականում այս վիճակի մեղավորը հենց ինքն է, իր անձը, ավելին՝ ոմանք նույնիսկ վստահ են, որ եթե Փաշինյանը առաջին համար չլիներ, ամբողջ ընտրարշավն իր վրա չվերցներ, ավելի շատ քվե կստանային: Պատճառաբանությունն այն է, որ Փաշինյանի հակավարկանիշը, որը չափազանց բարձր է եղել, ամենից շատն է իրենց դեմ աշխատել:

Ըստ մեր աղբյուրների, կան քպական շրջանակներ, որոնք կարծում են, թե ավելի լավ կլիներ, որ ցուցակը գլխավորեր կուսակցությունից այնպիսի մեկը, որն այդպիսի հակավարկանիշ չունի, ըստ այդմ՝ կարիք չէր լինի այդքան միջոցներ ներգրավել իշխանությունը պահելու համար, դեռ մի բան էլ հույսը դնել Վահագն Հովակիմյանի վրա: Ի դեպ, կան տեղեկություններ, որ այսպիսի խոսակցությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանի ականջին: Եթե իսկապես այդպես է, ապա, ըստ ամենայնի, արձակուրդից վերադառնալուց հետո Փաշինյանն արդեն ներկուսակցական ռեպրեսիաներ կարող է սկսել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930