Skip to main content

Անկում տարադրամի շուկայում. ռուբլին և դոլարն էժանացել են | Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ | Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց | Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին | «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր | Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն | «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՔԿԾ | Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան | Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման Թաթոյան | Պապիկյանը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը | Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է. Ալեն Սիմոնյան | Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան | Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի. ԿԳՄՍ նախարար | «Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա կալանավnրվել է | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Լրահոս

Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության մի շարք որոշումներում, որոնք վերաբերում են բուհերի հավատարմագրման գործընթացին։ Ներկայումս մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրումն իրականացվում է կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 978-Ն որոշմամբ հաստատված կարգով: Սա այն իրավական փաստաթուղթն է, որը սահմանում է Հայաստանի բոլոր արհեստագործական, միջին և բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների որակի գնահատման կանոնները՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից։

Նախագծով առաջարկվում է բարձրագույն կրթության ոլորտում ներդնել պետական հավատարմագրման նոր, առանձին և ամբողջական կարգավորում՝ հաստատելով Հայաստանի բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման և դրանց կրթական ծրագրերի ծրագրային հավատարմագրման կարգերը։ Կարգավորումը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող պետական, ոչ պետական, միջպետական և միջազգային բարձրագույն ուսումնական հաստատությունների, օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի, ինչպես նաև բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերի նկատմամբ՝ անկախ կազմակերպաիրավական կամ սեփականության ձևից, գերատեսչական ենթակայությունից։ Առաջարկվող կարգերով սահմանվում են որակի արտաքին ապահովման համակարգը, պետական լիազոր մարմնի և Բարձրագույն և մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցի լիազորությունները, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշները, ինքնավերլուծության, արտաքին փորձագիտական գնահատման, փորձագիտական այցի, զեկույցի կազմման և հավատարմագրման որոշման ընդունման ընթացակարգերը։ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումները սահմանվում են որպես պարտադիր և պարբերաբար կրկնվող գործընթացներ՝ համապատասխանաբար յոթնամյա և հնգամյա ստանդարտ շրջափուլերով, իսկ ծրագրային հավատարմագրման համար նախատեսվում է նաև եռամյա պայմանական հավատարմագրման հնարավորություն։

Նախատեսվում են անկախ փորձագիտական խմբեր՝ միջազգային և ուսանող-փորձագետների մասնակցությամբ, ուսումնական հաստատության հնարավորությամբ փաստացի անճշտությունների վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու, հավատարմագրման որոշումներ ընդունող անկախ հանձնաժողով, ինչպես նաև բողոքարկման և դիմում-բողոքների քննության առանձին ընթացակարգեր։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930