Skip to main content

Հերթական սկանդալը ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ժամանակ առգրավված գումարը հափշտակել է․ «Հրապարակ» | Ամառային զորակոչը շարունակվում է. ֆոտոշարք | «Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ | Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան | Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով uպանել են իրենց մորը | Նարեկ Կարապետյանին աբսուրդային մեղադրանք է առաջադրվել. կալանավորման հարց չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ. Արամ Վարդևանյան | Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի | Կառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ին | Դիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր | Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բարձր լարումը նոր տեսան, էս ի՞նչ են անում ժողովրդի գլխին. «Առինջ Մոլ»-ում թեժ իրավիճակ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրավարձով աշխատող ենք ընտանիք ենք պահում, պահանջում ենք չփակել տոնավաճառը | «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը | ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ | ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Առինջ Մոլում. առևտրականները ակցիա են իրականացնում

Լրահոս

Հերթական սկանդալը ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ժամանակ առգրավված գումարը հափշտակել է․ «Հրապարակ»

Քննչական կոմիտեում հերթական սկանդալն է տեղի ունեցել։ Իրավապահները պարզել են, որ ՔԿ-ի քննիչ Վազգեն Աբգարյանը, քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարելիս, որպես ապացույց վերցրել և կնքել է 500 ԱՄՆ դոլարն ու 40 եվրոն, սակայն հետագայում հափշտակել է այդ գումարը, գրել է «Հրապարակ»-ը։

Այնուհետև, անհետացումը քողարկելու նպատակով, կնքված ծրարի մեջ տեղադրել է երկրորդ՝ նույնաբովանդակ ծրար։ Քրեական վարույթը, լրատվամիջոցի տեղեկություններով, որի շրջանակում մեղադրյալի տանը խուզարկություն է կատարել Աբգարյանը, առնչվել է թմրանյութ իրացնելուն։ Հետագայում, երբ գործը մտել է դատարան, ապացույցների հետազոտության ժամանակ պարզվել է, որ արտաքին անխախտ ծրարի ներսում եղել է պատռված երկրորդ ծրարը, իսկ գումարը՝ բացակայել։ Այստեղ էլ բացահայտվել է հանցանքը, և քննիչ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել։

Արդեն նախկին քննիչի գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Սա  ՔԿ-ում  հափշտակության  առաջին դեպքը չէ։ 2025 թվականին քննիչի կեղծ վկայականով անհայտ անձը մուտք էր գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Գողը ՔԿ շենք էր մուտք գործել քննիչի կեղծ անցագրով, աշխատանքային ժամին ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Այս գործով մեղադրյալ է գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը և էլի մեկ անձ։ Վարույթով նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031