Skip to main content

«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր | Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն | «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՔԿԾ | Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան | Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման Թաթոյան | Պապիկյանը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը | Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է. Ալեն Սիմոնյան | Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան | Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի. ԿԳՄՍ նախարար | «Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա կալանավnրվել է | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել | Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը | Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան | Լոռիում 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Լրահոս

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործով հինգ մեղադրյալ կա։ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը: Մյուս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել։

Դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել օրերս։ Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը՝ կեսգիշերն անց, իր տան շքամուտքի մոտ դաժան ծեծի է ենթարկվել Ավետ Կոնջորյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։

Իրավապահները հայտնել էին երկու անձի ձերբակալության մասին։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ավետ Կոնջորյանին ծեծողների թվում է նաև Աբովյանի ավագանու անդամ, ՔՊ-ական Նաիրի Հակոբյանը, ավելին, Կոնջորյանի նկատմամբ բռնությունն էլ հենց գումարային հարցերի շուրջ է ծագել՝ ըստ ԶԼՄ-ների։ Մասնավորապես, ըստ «Իշխանություն» լրատվականի, խոսքը շուրջ 65 միլիոն դրամի մասին է և որ «Միլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանի և նրա շրջապատի մարդկանցից է պարտք վերցվել։ Ինչ վերաբերում է Նաիրի Հակոբյանին, ով Աբովյանի ավագանու ՔՊ-ական անդամ լինելուց բացի նաև «Միլոն Մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրենն է, ապա «Հետք»-ի հետաքննության համաձայն՝ «Միլոն Մայնինգ»-ը համայնքից ստացել է մի շարք թույլտվություններ և իրականացրել կառուցապատումներ, իսկ այդ ընթացքում ընկերության փոխտնօրեն Նաիրի Հակոբյանը եղել է նույն համայնքի ավագանու անդամ և մասնակցել է որոշումների ընդունմանը։ Հետաքննության համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերին Աբովյանի ավագանին որոշում է կայացրել «Միլոն Մայնինգ»-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանին ուղղակի վաճառքով օտարել համայնքային հողամասեր։ Այդ որոշմանը կողմ է քվեարկել նաև Նաիրի Հակոբյանը, որը նույն ժամանակահատվածում հանդիսացել է ընկերության փոխտնօրեն։ Հատկանշական է, որ «Միլոն Ռիելթի» ՍՊԸ-ի տնօրենը մինչև 2026 թվականի հունվար եղել է Ավետ Կոնջորյանը՝ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը։

Նշենք, որ Ավետ Կոնջորյանը նախկինում դատվածություն ունեցել է։ Դեռ 2010թ․ Կոնջորյանը մեղադրվում էր խարդախության մեջ, մասնավորապես,զբաղվելով բնակարանների առուվաճառքով, քաղաքացուց 15.000 ԱՄՆ դոլար կանխավճար էր վերցրել բնակարան վաճառելու համար, սակայն Գ․ Մ․-ի հետ հափշտակել էր գումարը։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ավետ Կոնջորյանին մեղավոր էր ճանաչել՝ դատապարտելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառել։ Ըստ դատավճռի՝ էական նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ Կոնջորյանը գումարը կամովին հատուցել է։ Ավետ Կոնջորյանն ամիսներ առաջ մեղավոր է ճանաչվել ևս մեկ քրեական գործով ՝ կապված վարորդական իրավունքից զրկված լինելու պայմաններում մեքենա վարելու հետ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930