Skip to main content

Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն | «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՔԿԾ | Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան | Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման Թաթոյան | Պապիկյանը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը | Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է. Ալեն Սիմոնյան | Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան | Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի. ԿԳՄՍ նախարար | «Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա կալանավnրվել է | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել | Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը | Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան | Լոռիում 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց | Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ

Լրահոս

Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է. Մետաքսե Հակոբյան

Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Պետք է հստակ տարանջատենք քաղաքական գնահատականներն ու իրավաքաղաքական գործընթացները։ Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացը, առաջին հերթին, խորհրդարանական մեծամասնություն ունեցող «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է։ Անկախ այն հանգամանքից՝ այդ խմբակցությունն ունի նախագահի թեկնածու, թե ոչ, հենց նրա ձայներն են որոշիչ Ազգային ժողովում համապատասխան որոշումների ընդունման համար։ Հետևաբար, ակնկալելի է, որ առաջին հերթին հենց խորհրդարանական մեծամասնությունը հանդես գա հստակ և հրապարակային քաղաքական դիրքորոշմամբ՝ ներկայացնելով, թե ինչպես է պատկերացնում այս գործընթացի հետագա ընթացքը։ Քանի դեռ նման նախաձեռնություն կամ դիրքորոշում չի ներկայացվել, փաստացի սահմանափակվում են նաև մյուս խմբակցությունների նախաձեռնողականություն դրսևորելու հնարավորությունները, քանի որ առանց մեծամասնության քաղաքական կամքի որևէ գործընթաց դժվար է հասցնել իր տրամաբանական ավարտին։

Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում, որ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն իրենց ներկայացվածությանը և քաղաքական կշռին համարժեք մասնակցություն ունենան այս հարցի քննարկմանը։ Այդ համատեքստում, երբ գործընթացը մտնի քաղաքական քննարկման փուլ, իր դիրքորոշումն ու առաջարկները կներկայացնի նաև Արցախի Ազգային ժողովի մեծությամբ երրորդ՝ «Արդարություն» խմբակցությունը, որը մշտապես կարևորել է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը և պատրաստ է մասնակցել ցանկացած կառուցողական քննարկման՝ միտված պետական ինստիտուտների լիարժեք աշխատանքին։ Մենք երբևէ չենք առաջնորդվել այն մոտեցմամբ, որ այս կամ այն դժվար իրավիճակը կարող է հիմք լինել պետական մարմինների գործունեությունը երկրորդ պլան մղելու համար։

Ինչ վերաբերում է նախագահի ընտրությանը, ապա մեր դիրքորոշումը եղել և մնում է նույնը. մենք բաց ենք քննարկումների համար, պատրաստ ենք մասնակցել ցանկացած կառուցողական քաղաքական գործընթացի, որը կծառայի Ազգային ժողովի լիարժեք գործունեության վերականգնմանը և պետական ինստիտուտների պահպանմանը և հարկ եղած դեպքում հանդես գալ նախաձեռնողականությամբ և իր վրա պատասխանատվություն վերցնելու համարձակությամբ։ Ուստի ճիշտ չի լինի ասել, թե պատգամավորները հարմարվել են ստեղծված իրավիճակին։ Խնդիրը ոչ թե հարմարվելու, այլ քաղաքական նախաձեռնության և պատասխանատվության դրսևորման մեջ է»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930