Skip to main content

«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՔԿԾ | Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան | Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման Թաթոյան | Պապիկյանը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը | Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է. Ալեն Սիմոնյան | Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան | Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի. ԿԳՄՍ նախարար | «Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա կալանավnրվել է | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել | Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը | Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան | Լոռիում 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց | Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ | Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան

Լրահոս

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգային կարևոր թեմաներից է Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը։

Երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը Հայաստանն ու Թուրքիան ձեռք էին բերել դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստան էր ժամանել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Սերդար Քըլըչի և երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում այդ ժամանակ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպման արդյունքներով հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր՝ հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։

Արդեն 2026 թվականի ապրիլի 28-ին Կարսում տեղի էր ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում կողմերն ընդգծել էին Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:

Մայիսի 7-ին էլ լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման ուղղությամբ տեխնիկական գնահատման աշխատանքներ են իրականացվում։

Լրագրողական փոխանակման ծրագրի շրջանակներում Թուրքիա այցելած հայ լրագրողների խմբին հնարավորություն ընձեռվեց տեղում պարզել, թե ինչ աշխատանքներ են տարվում թուրքական կողմում՝ երկաթուղին գործարկելու ուղղությամբ։

Հայ լրագրողների խումբը Կարս քաղաքից գնացքով ուղևորվեց Աքյաքա քաղաք, մոտ 57 կիլոմետր երկարությամբ ճանապարհի ուղևորությունը տևեց մոտ 50 րոպե, իսկ արդեն Աքյաքա կայարանից դեպի Գյումրի երկաթուղային ճանապարհով ընդամենը 18-20 կիլոմետր է, որը հնարավոր կլինի անցնել 30-40 րոպեում, սակայն սահմանի փակ լինելու պատճառով Աքյաքայից դեպի Գյումրի հասնելն այս պահին անհնար է։

Աքյաքայի քաղաքապետ Էրգուդեր Թոփթաշն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ լավատես է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում։

Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո ակնկալում են, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետ կապված որևէ խնդիր չի լինի։

Թոփթաշը տեղեկացրեց, որ Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար։

Բացի այն, որ սահմանն է փակ, ինչն այս պահին ամենալուրջ խոչընդոտն է երկաթուղու գործարկման համար, նաև ենթակառուցվածքները վերականգնման կարիք ունեն։ Աքյաքայի քաղաքապետը մանրամասնեց, որ այս պահին շինարարություն է ընթանում հենց Աքյաքա-Գյումրի երկաթուղային ճանապարհի ենթակառուցվածքների վերականգնման համար, որը, քաղաքապետի գնահատմամբ, կավարտեն 2-3 ամսից։  Ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, հայտարարվել են շինարարության հրապարակային մրցույթներ։

«Այնպես որ շինարարությունը սկսված է, աշխատանքներն ընթացքի մեջ են»,- նշեց Աքյաքայի քաղաքապետը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ սկսված շինարարական աշխատանքները Հայաստան-Թուրքիա սահմանի բացման նախապատրաստությունն են:

Սակայն ամեն ինչ այդքանով չի սահմանափակվում․ արդեն իսկ մրցույթ է հայտարարվել նաև Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի կառուցման ուղղությամբ։

«Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի մրցույթն արդեն հայտարարված է, և ակնկալում ենք, որ աշխատանքներն այնտեղ նույնպես կսկսվեն: Եվ սա մեր կառավարությունների քաղաքականության մի մասն է՝ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունները խթանելու համար»,- ասաց Էրդուգեր Թոփթաշը:

Աքյաքայի քաղաքապետն այն կարծիքին է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումից տնտեսապես շահելու են երկու երկրներն էլ։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ կան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930