Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի հետիոտնային հատվածից ապամոնտաժվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա գտնվող ապօրինի մետաղական կրպակները: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Տարածքը կբարեկարգվի և կվերադարձվի քաղաքին։
Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանը ակտիվորեն շարունակելու է համայնքային հողամասերն ինքնակամ կառույցներից ազատելու գործընթացը։


















































