Skip to main content

Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում | «Մուլտի Ուելնես» ակումբը կշարունակի գործող փաթեթների սպասարկումը՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանը | ՈՒՂԻՂ. Ուժայինները Նարեկ Կարապետյանի առանձնատանն են | Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան | Խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց. քննիչները հեռացել են Նարեկ Կարապետյանի տնից | Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան | Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի | Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով | Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում | Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ» | Սպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել | Աբովյան և Սայաթ-Նովա խաչմերուկում ապամոնտաժվել են ապօրինի մետաղական կրպակները | Բեսպրիդել, ֆիզիկական ուժի կիրառում, առևտուր Վարդաշեն ՔԿՀ-ում․ բանտարկյալներն ահազանգում են | Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ․ Գևորգ Պապոյան | Աշոտ Մինասյանը` Աշոտ երկաթը կմնա կալանավորված

Լրահոս

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է AM իրավաբանական ընկերությունը։

«2025 թվականի հունիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին անվանել էր կաշառակեր։ Վարչապետը, մասնավորապես, նշել էր.

«Մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք․ օրինակ՝ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր ա, և դա արձանագրված ա դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել ա իրա դեմ կաշառքի գործը ասել ա՝ վաղեմության ժամկետ կիրառեք․ դա տեղի ա ունենում էն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում ա, որ ինքը կաշառակեր ա»։

Նշված գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը։

Գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավունքների դատական պաշտպանությունն իրականացրել է AM իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանը։

Դատարանը վճռով հաստատել է AM իրավաբանական ընկերության փաստաբանի կողմից ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ նախադեպերի հիման վրա ներկայացված այն փաստարկը, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննված քրեական գործի շրջանակներում, վերջինիս միջնորդությամբ ոչ ռեաբիլիտացնող, այն է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցման պայմաններում, արված արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է։

Մասնավորապես, դատարանը արձանագրել է.

«Դատարանի գնահատմամբ Պատասխանողի հնչեցրած «կաշառակեր» արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է, որը բխում է վկայակոչված դատական ակտից և նշված քրեական գործի շրջանակում Հայցվորի վարքագծից: Նման հետևության համար Դատարանը հիմք է ընդունում ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները»։

Արդյունքում, դատարանը եկել է այն եզրահանգման, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցներ, որոնք հնարավորություն կտային դատարանին եզրահանգում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանված հիմքերի գոյության վերաբերյալ, ուստի ներկայացված պահանջը ենթակա է մերժման»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031