Skip to main content

Պապիկյանը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը | Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է. Ալեն Սիմոնյան | Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան | Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի. ԿԳՄՍ նախարար | «Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա կալանավnրվել է | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել | Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը | Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան | Լոռիում 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց | Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ | Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան | ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է «Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույց | Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին | Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ. «Հրապարակ»

Լրահոս

Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան

Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի (Առաջարկ Հայաստանին) պակասը։ Այս մասին ասված է Գագիկ Ծառուկյանի ուղերձում։

«Պատճառը գրագետ և պատրաստված գործիչների քչությունը չէ. նման պատգամավորներ բոլոր խմբակցություններում էլ կան։ Խնդիրը այլ տեսանկյունների, այլընտրանքային արդյունավետ լուծումների, առաջարկվող ծրագրային այլ մոտեցումների և դրանց կրող ամբողջական ուժի բացակայությունն է։

Մեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի հենց խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով։

Ինչպես գիտեք, վերջին 10-15 տարում ես չեմ առնչվել որևէ բիզնեսի միկրոկառավարմանը, ընթացիկ կառավարման պրոցեսներին (և´ օրենքը թույլ չէր տալիս,´ իրականում դա ինձ արդեն հետաքրքիր չէր), և դա ինձ թույլ էր տալիս Հայաստանի տնտեսությանը, նրա զարգացման ռիսկերին և պոտենցիալին նայել մակրոտեսանկյունից։ Հիմա էլ, կտրված լինելով ինֆորմացիոն շատ հոսքերից, քաղաքական-հանրային միկրոպրոցեսներից, միկրոհարաբերություններից, ես հնարավորություն ունեմ խնդիրներին մակրոտեսանկյունից նայելու։ Չեմ օգտագործում «կողքից նայել» ձևակերպումը, որովհետև իմ կենսագրությամբ, որպես Ծառուկյան, ես չեմ կարող և երբեք չեմ կարողացել կողքից նայել իմ երկրում տեղի ունեցող պրոցեսներին։ Եթե կարողանայի, եթե ունենայի իմ երկրի հանդեպ որոշակի անտարբերության ունակություն, ապա լրիվ ուրիշ պայմաններում կլինեի։ Դա էլ իմ տեսակն է։

Ինչ եմ տեսնում ես հիմա՝ այդ հայացքով

Ես տեսնում եմ, որ Հայաստանը կանգնած է ցնցումների մեծ հավանականության առաջ։ Ընդ որում, խոսքը ոչ թե տեսական ապագայի, այլ՝ շատ իրական, ամիսների հեռանկարի մասին է։ Աչք չենք թարթի՝ կհայտնվենք բարդագույն վիճակում։ Միայն ռուս-ուկրաինական հակամարտության և Իրան-ԱՄՆ առճակատման բերած ռիսկերը հերիք են սա հասկանալու համար։

Ինձ չափազանց մտահոգում են մեր երկրի տնտեսական պրոբլեմները, և արհեստականորեն մեզ պարտադրված ընտրության հարցը՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Մեր առաջ նման սուր ընտրության հարց դնում են թե´ Արևմուտքը, թե´ Ռուսաստանը, բայց խնդիրն այն է, որ մենք ինքներս ենք մեզ հասցրել նման կոշտ, արհեստական ջրբաժանի։

Իրավիճակին գումարեք ադրբեջանական պահանջները, թուրքական հորդորները։

Սա արդեն երկու աթոռի վրա նստելու խնդիր չէ, ինչպես միամտորեն կարծում են շատերը։ Երկու աթոռն ամեն դեպքում ընտրության հնարավորություն տալիս է։ Սա մի վիճակ է, որտեղ ցանկացած որոշում, ցանկացած քայլ կարող է հակառակ կողմից լուրջ ռիսկերի, լուրջ հակազդեցության բերել։

Հիմա ի՞նչ ենք անելու, որ մեր փոքր Հայաստանը չմտնի խոշոր աշխարհաքաղաքական ցնցումների մեջ։ Սա է այսօրվա համապետական ամենաիրական օրակարգը։

Ես չգիտեմ՝ այս խորհրդարանը ինչքան կաշխատի, տարբեր վարկածներ եմ լսում, բայց քանի դեռ կա իմ քաղաքական ուժը, ես՝ որպես ղեկավար, և իմ գործընկերների նեղ թիմը, որոնց հետ միշտ քննարկում ենք նման հարցերը, մենք այս գիծն ենք տանելու. Հայաստանը աշխարհաքաղաքական մոտիվացիաներով չպետք է մտնի ցնցումների մեջ։ Ձևեր կան, քայլեր կան՝ սրությունը հանելու, ուժեղների բախումների ժամանակ «ոտնատակ» չլինելու համար։

Մենք պարտավոր ենք մեր երկիրը հանել այս վերջնագրային բանաձևերից։ Սա արդեն իշխանություն-ընդդիմություն պայքարի խնդիր չի։ Վնասները կրելու են բոլորը, առանց բացառության։ Ինձ սա շատ է մտահոգում։ Լուծումներ կան, գուցե հեշտ չեն, գուցե բարդ են, գուցե մեծ ջանք են պահանջում, բայց դրանք կան»,-Կենտրոն ՔԿՀ-ից ասված է Ծառուկյանի ուղերձում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930