Skip to main content

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայտնվել էր ջրի տակ․ Սևանում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը փրկվեց | Փաշինյանի hարձակումը Դրմեյանի նկատմամբ ակնհայտ է՝ պահի ազդեցությամբ արված հայտարարություն չէր․ այն նախապես ծրագրված քաղաքական սցենարի մաս էր․ Անանյան | «Մուլտի Ռեստ Հաուս»-ում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ (տեսանյութ) | Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է․ Բեգլարյան | Արթուր Սարգսյանը քաղաքական պшտանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ | Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չանե՞նք բարեգործություն, իր պես մարդ բռնել տա՞նք ողջ օրը, երեխեքին առանց հայր թողնե՞նք ամիսներով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վախ, ուրիշ ոչ մի բան. հասկանալու հետ խնդիր ունեն | Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում | «Մուլտի Ուելնես» ակումբը կշարունակի գործող փաթեթների սպասարկումը՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանը | ՈՒՂԻՂ. Ուժայինները Նարեկ Կարապետյանի առանձնատանն են | Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան | Խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց. քննիչները հեռացել են Նարեկ Կարապետյանի տնից | Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան

Լրահոս

«Մուլտի Ուելնես» ակումբը կշարունակի գործող փաթեթների սպասարկումը՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանը

«Մուլտի Ուելնես» ակումբը կշարունակի գործող փաթեթների սպասարկումը՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանը: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:

«Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում «Մուլտի Վելնես» կենտրոնի գործունեությունը դադարեցվել է։ Նշված տարածքում կենտրոնը հուլիսի 31-ից կվերսկսի աշխատանքը Երևանի համայնքի կողմից՝ նոր անվանման ներքո։

Նախկինում կենտրոնի գործունեությունն իրականացվել է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում, որի օգտագործման իրավունքը ներկայումս դադարեցվել է։ Դրա արդյունքում Երևանի քաղաքապետարանը ստանձնել է կենտրոնի գործունեության կազմակերպումը՝ ապահովելով ծառայությունների շարունակականությունը։

Կենտրոնի ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների պայմանագրերը կնքվել էին նախկին գործունեությունն իրականացնող ընկերության հետ, և վճարումները կատարվել էին այդ ընկերությանը։

Այնուամենայնիվ, կարևորելով հազարավոր քաղաքացիների շահերի պաշտպանությունը՝ Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել շարունակել գործող փաթեթների սպասարկումը՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանը։ Մինչև կազմակերպական գործընթացների ամբողջական ավարտը սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա Երևանի քաղաքապետարանը։

Բացի այդ, Երևանի քաղաքապետի հանձնարարականով կենտրոնի գործունեության դադարեցման ամբողջ ժամանակահատվածը կավելացվի յուրաքանչյուր հաճախորդի գործող փաթեթի ժամկետին, որպեսզի որևէ քաղաքացի չկրի կորուստ կենտրոնի ժամանակավոր չգործելու հետևանքով։

Ծառայությունների շարունակականությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը կենտրոնի աշխատակազմին, այդ թվում՝ մարզիչներին, առաջարկել է շարունակել աշխատանքը նոր կառավարման ներքո։ Ներկայումս ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կենտրոնի բնականոն և անխափան գործունեությունն ապահովելու համար։

Երևանի քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում կենտրոնի հաճախորդներին ցուցաբերած համբերության և վստահության համար։ Մեր առաջնահերթությունը եղել և մնում է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու ծառայությունների բարձր որակի ապահովումը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031