Skip to main content

Պապիկյանը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը | Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է. Ալեն Սիմոնյան | Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան | Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի. ԿԳՄՍ նախարար | «Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա կալանավnրվել է | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել | Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը | Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան | Լոռիում 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց | Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ | Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան | ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է «Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույց | Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին | Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ. «Հրապարակ»

Լրահոս

Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում

Շենգավիթ բժշկական կենտրոնը հերթական կարևոր ձեռքբերումն է արձանագրել՝ արժանանալով ISO 9001:2015 և ISO 7101:2023 միջազգային հավաստագրերին։ Այս միջազգային ստանդարտները փաստում են, որ բժշկական կենտրոնի գործունեությունը կազմակերպվում և կառավարվում է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան՝ ապահովելով որակի շարունակական զարգացում, արդյունավետ կառավարում և պացիենտակենտրոն մոտեցում։

ISO 9001:2015-ը հաստատում է, որ կենտրոնում ներդրված է որակի կառավարման արդյունավետ համակարգ, իսկ ISO 7101:2023-ը՝ առողջապահական կազմակերպությունների համար մշակված առաջին միջազգային ստանդարտը, սահմանում է բժշկական ծառայությունների որակի կառավարման նոր մոտեցումներ՝ առաջնահերթ համարելով պացիենտի անվտանգությունը, կլինիկական և վարչական գործընթացների արդյունավետ կառավարումը, բուժանձնակազմի բարեկեցությունն ու առողջապահական ծառայությունների կայուն զարգացումը։

Нет описания.

Ինչպես նշել է Շենգավիթ բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը այս ձեռքբերումը բժշկական կենտրոնի համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան միջազգային հավաստագրերի ստացումը։

«Մեզ համար սա պարզապես երկու միջազգային հավաստագիր չէ։ Սա մեր աշխատանքի փիլիսոփայության, պատասխանատվության և ամենօրյա գործունեության միջազգային գնահատականն է։ Այսօր կարող ենք վստահ ասել, որ Շենգավիթ բժշկական կենտրոնում որակի վերահսկումը դարձել է կազմակերպության մշակույթի անբաժանելի մասը։ Մենք ստեղծել ենք այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր գործընթաց, յուրաքանչյուր որոշում և յուրաքանչյուր քայլ միտված են պացիենտի անվտանգության, վստահության և բարձրակարգ բժշկական օգնության ապահովմանը»,– ընդգծել է Ալեքսանդր Ուռումյանը։

Нет описания.

Նրա խոսքով՝ միջազգային այս հավաստագրերը միաժամանակ նոր պատասխանատվություն են բժշկական կենտրոնի համար։

«Այս կարևոր ձեռքբերումը մեզ պարտավորեցնում է շարունակաբար կատարելագործել կառավարման և բժշկական ծառայությունների որակը, ներդնել միջազգային լավագույն փորձը և զարգացնել այնպիսի առողջապահական միջավայր, որը կհամապատասխանի միջազգային ամենաբարձր չափանիշներին։ Մեր գլխավոր նպատակը մնում է անփոփոխ՝ ապահովել անվտանգ, ժամանակակից և բարձրակարգ բժշկական օգնություն յուրաքանչյուր պացիենտի համար»,– նշել է գլխավոր տնօրենը։

Շենգավիթ բժշկական կենտրոնը շարունակում է վստահորեն զարգանալ՝ ամրապնդելով իր դիրքը որպես միջազգային չափանիշներին համապատասխան գործող առողջապահական կազմակերպություն և հետևողականորեն ներդնելով այնպիսի համակարգեր, որոնք նպաստում են առողջապահական ծառայությունների որակի շարունակական բարձրացմանը։

Нет описания.

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930