Skip to main content

Բաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան | ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ԱԺ պատվո մեդալով | Դատարանը վարույթ է ընդունել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իմ հայցը․ Սոֆյա Հովսեփյան | Ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտելիս Գևորգ Հարությունյանը կոտրել է արմնկային ոսկորը և շարունակել գոտեմարտել մինչև վերջ | Քաղաքապետարանը ո՞նցա վերաբացել Մուլտի Ուելնեսը և շարունակում է «ապօրինությունը» ավելի կոպիտ խախտումով՝ հիմա այնտեղ օգտագործվում է ուրիշին պատկանող գույք․ Լիաննա Մանուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ էր կատարվում Բաքվում, ի՞նչ պայմաններում էին հայ մարզիկները. տպավորություններ Բաքվից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայտնվել էր ջրի տակ․ Սևանում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը փրկվեց | Փաշինյանի hարձակումը Դրմեյանի նկատմամբ ակնհայտ է՝ պահի ազդեցությամբ արված հայտարարություն չէր․ այն նախապես ծրագրված քաղաքական սցենարի մաս էր․ Անանյան | «Մուլտի Ռեստ Հաուս»-ում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ (տեսանյութ) | Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է․ Բեգլարյան | Արթուր Սարգսյանը քաղաքական պшտանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ | Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չանե՞նք բարեգործություն, իր պես մարդ բռնել տա՞նք ողջ օրը, երեխեքին առանց հայր թողնե՞նք ամիսներով

Լրահոս

Փաշինյանի hարձակումը Դրմեյանի նկատմամբ ակնհայտ է՝ պահի ազդեցությամբ արված հայտարարություն չէր․ այն նախապես ծրագրված քաղաքական սցենարի մաս էր․ Անանյան

Փաշինյանի հարձակումը մեր գործընկերոջ՝ Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ակնհայտ է, որ պահի ազդեցությամբ արված հայտարարություն չէր։ Այն նախապես ծրագրված քաղաքական սցենարի մաս էր և միաժամանակ առնվազն երկու նպատակ է սպասարկում։ Այս մասին գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը:

«Առաջինը նոր «հակահերոսի» անհրաժեշտությունն է։

Փաշինյանի իշխանությունը հասարակությանը կառավարում է հերթական թշնամու, «բացահայտման», քրեական գործի և հանրային աղմուկի միջոցով։ Հին թիրախները մաշվել են, նույն մեղադրանքներն այլևս նախկին ազդեցությունը չունեն, և իշխանությանը պարբերաբար անհրաժեշտ են նոր անուններ ու նոր սյուժեներ։

Լիպարիտ Դրմեյանն այս իմաստով «թարմ» թիրախ է՝ հանրությանը դեռ լայնորեն ոչ այնքան հայտնի, բայց քաղաքական երկնակամարում նոր «ծագող աստղ», որի կերպարը Փաշինյանը փորձում է առաջին իսկ հարվածով ձևավորել ոչ թե որպես պետությանը ծառայած իրավաբանի, այլ որպես պետական համակարգ ներթափանցած «տրոյական ձիու»։

Մեխանիզմը պարզ է։ Փաշինյանն ընտրում է թիրախը, ձևակերպում մեղադրանքը, իրավապահներին տալիս գործողությունների ուղղությունն ու համապատասխան հանձնարարականը, իսկ ընդդիմությունը ստիպված է իր օրակարգը մի կողմ դնել և անցնել պաշտպանության։ Այդ պահից արդեն ոչ թե իշխանությունն է պատասխանում ընտրական չարաշահումների, տնտեսական հիմնախնդիրների և արտաքին քաղաքական վտանգավոր պարտավորությունների մասին հարցերին, այլ մենք ենք ստիպված պատասխանել իշխանության ստեղծած հերթական քրեական սյուժեին։

Սա քաղաքականության առևանգման տեխնոլոգիա է, քանի որ իշխանությունը ոչ միայն ստեղծում է թեման, այլև որոշում է, թե ով, երբ և ինչի մասին պետք է խոսի։

Բայց կա նաև երկրորդ՝ ավելի անմիջական նպատակադրումը։

Հենց այս օրերին Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի ամբողջ բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ և անցնել ընկերության հարկադիր օտարման գործընթացին։ Սա սեփականության իրավունքի նկատմամբ չափազանց ծանր միջամտություն է, որը պետք է հիմնավորվի ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլև անհրաժեշտության, համաչափության, արդար փոխհատուցման և իրավական այլընտրանքների բացակայության համոզիչ ապացույցներով։

Փաշինյանին, սակայն, իրավական հիմնավորումից բացի անհրաժեշտ է նաև հանրային դրամատիկ սյուժե։

Անհրաժեշտ է ստեղծել պարզ և զգացմունքային պատմություն։ Մի կողմում «ժողովրդին վերադարձվող» ռազմավարական ենթակառուցվածքն է, մյուս կողմում՝ մասնավոր սեփականատերը, իսկ պետական համակարգի ներսում՝ նրա շահերը սպասարկող «տրոյական ձին»։

Այս սցենարում Լիպարիտ Դրմեյանին վերապահված է հենց այդ դերը։

Նրա մասնագիտական դիրքորոշումը, ըստ որի պետությունը պարտավոր է հաշվի նստել միջազգային իրավական որոշումների և սեփական պարտավորությունների հետ, Փաշինյանը փորձում է հետադարձ ուժով ներկայացնել որպես մասնավոր շահերի սպասարկում։ Այսինքն՝ իրավական անհամաձայնությունը վերածվում է քաղաքական անհավատարմության, իսկ վարչապետի կամքին հակադրվելը՝ գրեթե հանցագործության։

Դա նաև զգուշացում է պետական համակարգի բոլոր մասնագետներին։ Ով ՀԷՑ-ի հարկադիր օտարման ընթացքում համարձակվի բարձրաձայնել իրավական, ֆինանսական կամ միջազգային ռիսկերը, վաղը պիտակավորվելու է որպես հերթական «տրոյական ձի»։

Այսպիսով՝ Դրմեյանի թիրախավորումը միաժամանակ երկու խնդիր է լուծում։ Մի կողմից՝ ստեղծվում է նոր աղմուկ և ընդդիմությանը պարտադրվում է իշխանության կազմած օրակարգը։ Մյուս կողմից՝ ՀԷՑ-ի նկատմամբ նախատեսվող միջամտության համար ձևավորվում է «պետություն–ներքին թշնամի» դրամատիկ հակադրությունը։

Այս համայնապատկերում պատահական չէ նաև այսօր առավոտյան Նարեկ Կարապետյանի առանձնատանը իրականացված խուզարկությունը։

Սա մեկ ամբողջական սցենար է՝ սեփականության իրավական վեճը վերածել «պետություն–ներքին թշնամի» դրամայի, ընդդիմադիր դաշտին պարտադրել անվերջ պաշտպանական օրակարգ և հանրության գերակա շահի անվան տակ հաստատել մեկ մարդու գերակա կամքը։

Այսպես իշխանությունը միաժամանակ յուրացնում է և՛ սեփականությունը, և՛ քաղաքական օրակարգը»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031