Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Դատարանը վարույթ է ընդունել՝ ընդդեմ «Փաստինֆո»-ի, և լսումն իրականացրել առանց լրատվականի մասնակցության

«Հանուն Հանրապետության» կուսակցության, «1-ին.am» լրատվական կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել՝ ընդդեմ «Փաստինֆո»-ի, և լսումն իրականացրել առանց լրատվականի մասնակցության։

Այսպես, դեռևս 2025թ․ մայիսի 23-ին Արման Բաբաջանյանի փաստաբանից ստացել ենք pastinfo.am կայքում ապրիլի 7-ին հրապարակված նյութի հերքման պահանջ։

Թե հատկապես ո՞ր նյութի և նյութում առկա հատկապես ո՞ր դրվագի հերքում էր պահանջում՝ ներկայացված չէր։ Կարող ենք միայն ենթադրել, որ խոսքը գնում է «Արման Բաբաջանյանը 1.5 մլն դոլարանոց տուն է գնել ԱՄՆ-ում՝ փոխկապակցված անձի անվամբ, սակայն նրա գլխավորած կուսակցությունը ոչինչ չի հայտարարագրել, իսկ որտե՞ղ է դատախազությունը» նյութի մասին, քանզի միայն այս նյութն է հրապարակվել ապրիլի 7-ին՝ իրեն առնչվող։

Նյութում նշվում է, որ Արման Բաբաջանյանի՝ ինչպես դատախազությունն է սիրում օգտագործել՝ «հետ փոխկապակցված անձը», այն է՝ քույրը, Գլենդելում շուրջ 1,5 մլն դոլարանոց տուն է գնել։ Միաժամանակ նկատել ենք, որ Բաբաջանյանի կուսակցությունը Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Եվրադաշինքի» կազմում աջակցում էր առաջադրված թեկնածու Լևոն Բարսեղյանին և ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ կուսակցությունն ունի 0 լումա։

Մայիսի 23-ին էլեկտրոնային փոստով ստացված հերքման պահանջում հեղինակը չէր նշել, թե կոնկրետ ինչն է հերքում, և պատասխան նամակով արձանագրել էինք, որ «Փաստինֆո»-ն հարգում է պատասխան խոսքի իրավունքը ու դրա իրացման գործնական հնարավորության ընձեռումը, ուստի նախքան նյութն հրապարակելը «Փաստինֆո»-ի լրագրողը փորձել է կապ հաստատել Արման Բաբաջանյանի հետ՝ մեկնաբանության համար, ինչը չի հաջողվել։ Հետևապես, կարևորելով հանրային շահը, որ հանրությունն իրավունք ունի տեղեկանալու քաղաքական հայտ ներկայացրած գործիչների ու նրանց ընտանիքների ֆինանսական հոսքերի, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին, նյութը հրապարակվել է։

Միևնույն ժամանակ քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրած գործչին հիշեցրել էինք, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը նախատեսում է հերքման ու պատասխանի իրավունք՝ նյութի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում։ Մինչդեռ մեր նյութը հրապարակվել է ապրիլի 7-ին, ինչից հետո մեկ ամսվա ընթացքում չի ստացվել ոչ պատասխան, ոչ հերքման պահանջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև