Skip to main content

Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին | Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան | Իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը. Աբրահամյան | Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես չեմ մոռանում հդմ վերցնել. Նիկոլ Փաշինյան | Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարարի թեկնածու. «Միջազգային ռադիոցանցից» մինչև կառավարության բարձրագույն օղակ. «Ժողովուրդ» | Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել․ նախարարությունը գաղտնի է պահում բյուջեի ծախսերը. «Ժողովուրդ» | Մի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն Հախվերդյանին | ՆԱՏՕ-ն ձգտում է «հետ քաշել» Հայաստանին ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ | Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է | Գարեգին Բ-ն ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին | Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի | Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում. Ազատություն | Դատարանը վարույթ է ընդունել՝ ընդդեմ «Փաստինֆո»-ի, և լսումն իրականացրել առանց լրատվականի մասնակցության | Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր

Լրահոս

Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարարի թեկնածու. «Միջազգային ռադիոցանցից» մինչև կառավարության բարձրագույն օղակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Թադևոսյանը կարող է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ փոխարինելով գործող նախարար Մխիթար Հայրապետյանին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում վերջին օրերին ակտիվ քննարկվում է հենց Դավիթ Թադևոսյանի թեկնածությունը։

Ո՞վ է Դավիթ Թադևոսյանը

Թադևոսյանի կենսագրության վերաբերյալ բաց աղբյուրներում տեղեկությունները սահմանափակ են։ Հայտնի է, որ նա ղեկավարում է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում գործող «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն՝ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Նրա անունը հանրային դաշտում առավել տեսանելի դարձավ 2025 թվականի մարտին, երբ այն ժամանակվա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել էր Նորատուսի ռադիոցանց։ Այցի ընթացքում Դավիթ Թադևոսյանը նախարարին ներկայացրել էր ընկերության տեխնիկական ենթակառուցվածքները, կապի հնարավորությունները և զարգացման ծրագրերը։

Հենց այդ այցից հետո էլ, ըստ ոլորտի մեր զրուցակիցների, Թադևոսյանի անունը սկսել է շրջանառվել բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական կառավարման շրջանակներում։

Ռազմավարական նշանակության ընկերություն

«Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն համարվում է Հայաստանի ռազմավարական նշանակության հեռահաղորդակցական ընկերություններից մեկը։

Ընկերությունը զբաղվում է կարճ և միջին ալիքներով ռադիոհեռարձակման և հեռահաղորդակցության ծառայությունների մատուցմամբ։ Տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս ապահովել կապ ոչ միայն Հայաստանի և հարակից տարածաշրջանների, այլև՝

Եվրոպայի,
Հյուսիսային Կովկասի,
Ռուսաստանի հարավային շրջանների,
Մերձավոր և Միջին Արևելքի,
Փոքր Ասիայի,
Աֆրիկայի,
Հնդկաստանի,
Հարավարևելյան Ասիայի,
Չինաստանի,
Կորեայի և այլ երկրների հետ։

Այս հանգամանքը ընկերությանը տալիս է ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային և ռազմավարական նշանակություն։

Նորատուսի ռադիոկայանը հիմնադրվել է 1965 թվականին։ Խորհրդային Միության փլուզումից հետո այն ստացել է հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ։

Հատկանշական է, որ 2024 թվականի վերջին ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը փոխանցվել է ՀՀ կառավարությանը, իսկ կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

Այս փաստը կարևոր է նաև քաղաքական տեսանկյունից. եթե Դավիթ Թադևոսյանը նշանակվի նախարար, ապա կստացվի, որ նախարարության ենթակայությամբ գործող ռազմավարական ընկերության ղեկավարը տեղափոխվում է նույն նախարարության քաղաքական ղեկավարի պաշտոնին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31