Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին

Փարաքարի սպանված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինեն, շնորհավորել է իր մայրիկի ծննդյան տարեդարձը․

«Այսօր իմ կյանքի ամենակարևոր մարդու՝ իմ մամայի ծննդյան օրն է։ Ուզում եմ պարզապես ասել, որ այն ամենաբարդ ու ամենածանր փորձությունների միջով, որ դու անցար և դեռ շարունակում ես անցնել, երբեք չկորցրեցիր քո բարությունը, սերն ու ուժը։ Դու միշտ մնացիր մեր ամենամեծ հենարանը և ամենալավ մաման։ Չկա այնպիսի բառ, որով կկարողանամ նկարագրել, թե որքան եմ քեզ սիրում և որքան շնորհակալ եմ քեզ համար։

Քո ուժը, համբերությունն ու անսահման սերը ամեն օր հիշեցնում են, թե ինչ մեծ բախտ ունենք, որ հենց դու ես մեր մաման։

Մա՛մ ջան, թող կյանքը քեզ վերադարձնի այն ամբողջ սերը, բարությունն ու նվիրվածությունը, որ դու միշտ տվել ես մեզ։

Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո… Գիտեմ, որ ոչ մի բառ չի կարող լրացնել այդ դատարկությունը, բայց նաև գիտեմ, թե որքան մեծ է այն սերը, որը դուք միշտ ունեցել եք միմյանց հանդեպ։ Այդ սերը չի ավարտվում, այն պարզապես այլ կերպ է շարունակում ապրել՝ հիշողությունների, ապրումների ու մեր սրտերում։ Մա՛մ ջան, թող այս օրը, որքան էլ ծանր լինի, քեզ հիշեցնի, թե որքան սիրված ես եղել և որքան սիրված ես այսօր։

Ծնունդդ շնորհավոր, իմ ամենաթանկ մարդ։ Անսահման սիրում եմ քեզ»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև