Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

«Խաղաղության պայմանագիր»-ն առանցքային է մեր երկրի զարգացման և մեր հայրենակիցներին Բաքվի բանտերից հետ բերելու համար. Նարեկ Կարապետյան

Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Հայաստանի քաղաքական ամբողջ դաշտի ամենագլխավոր մասում, մեր Ազգային ժողովի ամբիոնում։ Այս մասին Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

«Մեր երկիրը մեկ-երկու տարվա ընթացքում ունի մի քանի մարտահրավեր: Առաջինը՝ Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր»-ն է: «Խաղաղության պայմանագիր»-ն առանցքային է մեր երկրի զարգացման համար և մեր մարդկանց, մեր հայրենակիցներին Բաքվի բանտերից հետ բերելու համար:

«Խաղաղության պայմանագիր»-ը մեր երկրի առջև ծառացած կարևոր խնդիրներից երևի ամենակարևորներից մեկն է: Հայ քաղաքական միտքը պետք է կարողանա լուծել այդ հարցը՝ զուգահեռ մեկ կարևոր հարց լուծելով, որ «Խաղաղության պայմանագրի» շրջանակում թույլ չտրվի Ադրբեջանին ստանալ այնպիսի հնարավորություն, որ ունենա ժողովրդագրական ներկայություն մեր երկրում»,-նշել է նա:

Նարեկ Կարապետյանն ասել է՝ շատերը հարցնում էին՝ ո՞րն է վտանգը, որն իրենք տեսնում են:

«Այդ վտանգը, ես ուզում եմ ներկայացնել այսպես, մեզ կպատասխանեն ադրբեջանցիները։

Ընտրություններից հետո Ադրբեջանում գիրք գրող Կրթության, գիտության նախարարը, որ իրենց երեխաների համար ապահովում է գրքեր, հայտարարել է՝ ադրբեջանցիների վերադարձի հարցը «Արևմտյան Ադրբեջան» հիմնարար նշանակություն ունի ազգային նոր ինքնության ձևավորման գործում»,-մեջբերել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև