Skip to main content

Հայկ Կոնջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել | Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից․ կարող է ստանալ աշխատավարձը և տալ ինչ-որ մեկին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չենք կարողանում Օլիմպավանում պրոֆեսիոնալ սպորտսմեններին մարզենք, պայմանագրեր ունենք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա քաղաքական հաշվեհարդար է․ եթե 30 րոպեի ընթացքում ինչ-որ մեկը չիջավ, փակելու ենք փողոցը | Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան | ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա | Կոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր եկեղեցու կողքին ենք լինելու. Հարցերն ունեն իրենց նպատակը, որը պարզ կլինի հետագայում. Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր մարզի՞չն է նշանակվել Ծառուկյանից ձեռքից վերցված Multi Wellnes-ի տնօրեն. հարց՝ Ալեքսանյանին | Քրիստինե Վարդանյանը չի կարծում, որ «դրոշամարտի» մեջ մտնելը ճիշտ ճանապարհ է | Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր | Իմ կինը «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է. Կոնջորյան | Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի ԱԺ-ի ինստիտուցիոնալ զարգացմանը․ նախագահը՝ Ռուբինյանին | Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ

Լրահոս

Հայկ Կոնջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել

Հայկ Կոնջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել՝ խուլիգանության հոդվածի հատկանիշներով, ԶԼՄ-ներին հայտնել են ՔԿ–ից։ Պատճառը՝ ՔՊ–ական Նաիրի Հակոբյանի տան մոտ հայհոյանքներ հնչեցնելն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին ծեծել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին: ԶԼՄ-ները գրել էին, որ Կոնջորյանին Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի առաջ ծեծել են Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի «Էլլարի Սաքոն», որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան:

Ծեծի վարույթով 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Քրեական հետապնդումները հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

«Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը»,- հայտնեցին ՔԿ-ից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31