«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանական ֆրակցիայի աղբյուրների փոխանցմամբ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հավասարակշիռ պահվածքը խոր հիացմունք է առաջացրել անգամ իրենց թիմում: Եթե մինչ խորհրդարան գալը աննախադեպ ռադիկալ են տրամադրված եղել «ուժեղների» դեմ, ապա այժմ կարծում են, որ հնարավոր է փոխադարձ կառուցողական մթնոլորտում աշխատել, ավելին` նախնական որոշում ունեն՝ չտապալել ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնում Արամ Վարդեւանյանի ընտրությունը։
Միակ անցանկալի անձը, որի նկատմամբ ատելությունը մնում է չհաղթահարված, Էդգար Ղազարյանն է, նա իրենց շատ է ցավեցրել: ՔՊ-ում կատակում են, որ վաղ թե ուշ նրա «գյամերը քաշելու են», որ ինքն էլ հրաժարվի իր ագրեսիվ պահվածքից եւ տեղավորվի կառուցողական ֆորմատի մեջ»:














































