Skip to main content

Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագnրծություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթ | Առաջնագծում ո՛չ թաքստոց է եղել, ո՛չ տարրական աղվեսափոս, ո՛չ ծածկված խրամուղիներ, ո՛չ փակ կրակшկետեր. գրել է այն մարդը, ով 14 օր այդ դիրքում է եղել. Վաղինակ Վարդանով | Փեթակները տեղափոխելիս մեղուները խայթել են 74-ամյա վարորդին. տեղում մահացել է | Գագիկ Ծառուկյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Ընտրություններից հետո, գրեթե, բոլոր ընկերությունները, որոնցում մեր ընտանիքն ունի մասնակցություն, զինվшծ մտել են, նույնիսկ` Սիրուշոյի խանութներ. Լևոն Քոչարյան | Ավտովթար՝ Կոտայքում. բախվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավոր | Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը | Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան | Իրանի հետ հինգ ամիս տևած պատերազմի ընթացքում, ԱՄՆ բանակը զգալիորեն սպառել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռների իր պաշարները | Հայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան | Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ | Երևանում «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը | Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց | Էդգար Ղազարյանը`ոսկոր ՔՊ-ի կոկորդին. «Հրապարակ»

Լրահոս

Առաջնագծում ո՛չ թաքստոց է եղել, ո՛չ տարրական աղվեսափոս, ո՛չ ծածկված խրամուղիներ, ո՛չ փակ կրակшկետեր. գրել է այն մարդը, ով 14 օր այդ դիրքում է եղել. Վաղինակ Վարդանով

Այս տարվա մարտին, նախընտրական քարոզարշավի ընթացքում, ձեր կուսակցության առաջնորդը հրապարակայնորեն մի արտահայտություն է արել, ըստ որի եթե դուք չստանաք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Վաղինակ Վարդանովը:

«Ինչպես տեսնում ենք, դուք չունեք այդ մեծամասնությունը, այսինքն՝ պատրաստվում ենք պատերազմի, ճի՞շտ եմ հասկանում։ Սա ոչ թե ընդդիմության մեկնաբանությունն է, այլ ձեր ղեկավարի մեկնաբանությունը:

Երբ ասում եք՝ գայլը գալիս է, ինչ-որ միջոցներ պետք է ձեռնարկել գայլին դիմակայելու համար, այդ միջոցները ես ակնկալում էի տեսնել ձեր կողմից մեծ շուքով անոնսված զորահանդեսի ժամանակ, բայց ի՞նչ տեսա այդ զորահանդեսին: Իհարկե, տեխնիկան նորագույն էր, բայց ընդամենը գումարտակային մակարդակի մարտավարական զինանոց, որն ընդհանրապես անհամադրելի է եղել մինչև այդ մեր կորցրած զինանոցին թե՛ քանակով, թե՛ հզորությամբ։

Հարգելի գործընկերներ, եթե դուք ինքներդ եք ազդարարել այդ վտանգի մասին, ինձ մոտ ուղղակի հարց է առաջանում՝ ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել դրան։ Ես չեմ պահանջում կրկնել ընտրարշավի ժամանակ ձեր հռետորաբանությունը։ Ես ուզում եմ ցույց տալ, թե ինչու է այս հարցը շատ կարևոր, այն կյանքի ու մահվան հարց է, մեկ կոնկրետ վկայության միջոցով»,-նշել է նա։

Վաղինակ Վարդանովը մանրամասնել է՝ դա այն վկայությունն այս վկայությունն է, որը վերջին օրերին մեծ անդրադարձ է ստացել ստացել մամուլում։ Մեկ վկայություն, մասնակցել է 25-օրյա հավաքներից մեկին:

«Կարծում եմ, որ այդ վկայությունը պետք է հնչի երկրի բարձրագույն ամբիոնից, ոչ թե կորչի լրահոսում։

Ամեն ինչ սկսվել է հունիսի 10-ից, երբ այդ մարդը ներկայացել է զինկոմիսարիատ: Երեք ժամ, ընդամենը երեք ժամ սպասելուց հետո զինկոմիսարիատում պարզել են, որ երեք երեք հոգի ավելի են կանչել։ Դա նշանակում է, որ 2020 թվականից հետո ընդհանրապես չեն արդիականացվել զինկոմիսարիատները։ Ձեր ասած նորագույն տեխնոլոգիաները չեն ներդրվել այնտեղ։ Հետո եղել է հաստիքների բաշխում։ Մարդ, ում պետությունը կես տարի սովորեցրել է մասնագիտություն, տարիներ շարունակ չի կիրառել այն, կանչվել է հավաքի ու պարզվել է, որ իրեն ուրիշ հաստիքի են նշանակել։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ յոթ օրվա ընթացքում ինչքան դժվար է նոր զինվորական մասնագիտություն ձեռք բերելը, ես պատկերացնում եմ:

Հարգելի՛ գործընկերներ, եթե դուք կրճատել եք պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, դա հիմնավորելով, որ ունենալու ենք մասնագիտացված, մարտունակ, պարապած ռեզերվ, ապա այս փաստը մեկ հարց է առաջացնում՝ ի՞նչ ռեզերվի մասին ենք մենք հիմա խոսում, եթե մենք նույնիսկ չգիտենք՝ ով ինչ գիտի։

Իսկ հիմա անցնենք դիրքերին, երբ դիրքեր է բարձրացրել այս մարդը, ձեր կողմից շատ գովազդված ամրաշինական կառույցների ոչ մի նմանություն չեն ունեցել: Այդ դիրքերում, առաջնագծի մասին է խոսքը, ո՛չ թաքստոց է եղել, ո՛չ տարրական աղվեսափոս, ո՛չ ծածկված խրամուղիներ, ո՛չ փակ կրակակետեր:

Հիմա լսենք զինատեսակների ցանկը, ինչին հանդիպել են այդ դիրքերում: Նռնականետի նռնակները կար, բայց այդ նռնակները ինչով պետք է կրակեն, չկար: ԱԿ-74-ի փամփուշտները կար, ԱԿ-74-ը՝ չկար: Գնդացրորդը կար, մարդ, որը պետք է գնդացրից օգտվեր, բայց գնդացիրը չկար: Կորդի հաշվարկը կար, կորդը չկար, ԱԹՍ հաշվարկից մարդ կար, բայց ձեր կողմից գնված այդ 30 հազար ԱԹՍ-ից գեթ մեկն այդ դիրքում չի եղել:

Սա գրված է մի մարդու կողմից, ով 14 օր, զոր ու գիշեր անցկացրել է այդ դիրքում, հակառակորդից ընդամենը 150մ հեռավորության վրա: Սա, թերևս, ամենից շատն է ասում մեր իրականության մասին։ Զենքերը նոր էին, ինչը շատ գովելի է, որ վերջապես պահեստազորայիններին նոր զենքեր են տալիս, խոսքը ԱԿ-103-ների մասին է։ Կարելի է ասել՝ «յուղը վրեն» զենքեր էին, բայց այդ զենքերի հետ չեն տրամադրել զենքի ամենօրյա խնամքի համար անհրաժեշտ յուղ։ Այդ յուղը դիրք հասել է միայն 11-րդ օրը, ինչի պատճառով վնասվել, ժանգոտվել են այդ զենքերը»,-նշել է նա։

ԱԺ պատգամավորը հավելել է, որ սա առաջին անգամը չէ, երբ բախվում են այս նույն օրինաչափությանը, թե՛ 2016 թվականի, թե՛ 2020 թվականի, թե՛ 2022 թվականի իրադարձություններից հետո, ստեղծված հանձնաժողովները միշտ արձանագրել են նմանատիպ բացեր:

«Թղթի վրա այլ պատկեր է, իրականությունը՝ լրիվ ուրիշ է։ Տարբերությունը մեկն է՝ այն ժամանակ մենք եզրակացություններն անում էինք հետո, իսկ այժմ մենք հնարավորություն ունենք եզրակացությունները, գործն անել մինչև։ Հակառակ դեպքում ես կգամ մի եզրակացության, որ մենք պատրաստվում ենք պարտության, ոչ թե խաղաղության»,-ասել է Վաղինակ Վարդանովը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև