Skip to main content

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ | Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են | 10.9 մլն եվրո հափշտակած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է․ ՔԿ | Ինչպես իր կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում Հայաստանին․ Արտակ Զաքարյան | Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ Կարապետյանը՝ Լեռնահովտում (տեսանյութ) | Կասեցվել է Վանաձորում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը | «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․․․ Տիգրան Դումիկյան | Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ | Թրամփը պատրաստ է ավարտել hակամարտությունը Իրանի հետ նաև առանց միջnւկային ծրագրի շուրջ համաձայնագրի. WSJ | Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ | Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ) | Արագածոտնի մարզի Ապարան համայնքում շինարարական բում է. տեսանյութ | Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ Զաքարյան | Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ | Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Լրահոս

Անընդունելի վարքագիծ է, ատելության խոսք տարածող է, պետք է իրավական հետևանքներ առաջացնի. Վարդևանյանը՝ Չախոյանի մասին

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, եթե ելույթս քիչ առաջ լիներ, մի քանի այլ շեշտադրումներից կսկսեի, բայց ինձնից առաջ ելույթ ունեցող ՀՀ ԱԺ պատգամավորն ատելության խոսք տարածող է: Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևյանը՝ խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի մասին:

«Հասարակությանը պառակտող հայտարարություններ անող է: Ընդհանրապես անընդունելի վարքագիծ է դա, ըստ էության: Այն, որ դա իրավական հետևանքներ պետք է առաջացնի՝ միանշանակ է»,-նշել է նա:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Չախոյանն Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմել էր ավազանի անունով, ընդդիմադիրներ ուժերին կոչել «ֿպատերազմի եռագլուխ կուսակցություն» և անդրադարձել Սամվել Կարապետյանի՝ «չտես, գյորմամիշ են, ուզում են մի բան կառավարեն իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն» հայտարարությանը:

«Մենք ենք գյորմամիշը, թե՞ դուք, որ ՀԷՑ-ի միջոցով, զորամասերի վրա հավելագրումներ էիք անում: Մենք ենք գյորմամիշը, թե՞ դուք, որ ՀԷՑ-ի միջոցով հավելագրումների էիք անում մանկապարտեզների վրա»,-ասել է Չախոյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև