Skip to main content

Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին | Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմ են հրահրում, Տիգրանաշեն բնակավայր կլինի, որտեղ ու ինչ սահմաններով՝ այլ հարց է․ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն չի, սրանք դաշինքային հարաբերություններ են․ Նիկոլ Փաշինյան | «Մակրոնը չի կարող հանձնել Սուրիկ Խաչատրյանին Հայաստանի բռնապետական իշխանությանը»․ Փաշինյան | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Ֆրանսիական լույս» ասոցիացիայի պատվիրակությանը | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով | Եթե, որևէ մեկն ասում է, որ Քյարքին Հայաստանի տարածքի մեջ է, սա նշանակում է պատերազմ հայտարարել. Փաշինյան | Առուշ Առուշանյանը ոչ թե ՔՊ կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշանյանը. Փաշինյան | Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև | Հայկ Սարգսյանով վաղուց պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. Ալեն Սիմոնյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանաշենում տագնապ կա, բայց գյուղից դուրս չեն գալու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանաշենը ռազմավարկան նշանակություն ունի, զիջողական տրամաբանությունից դուրս պետք է գալ | Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանաշենով ճանապարհ են բացում դեպի Երևան

Լրահոս

ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Խորհրդարանում նախօրեին «Քաղպայմանագիր» խմբակցության անդրանիկ նիստն է կայացել: Որոշել են, թե որ պատգամավորը որ մշտական հանձնաժողովում պետք է աշխատի։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր պատգամավորները պետք է ընդգրկված լինեն հանձնաժողովների աշխատանքներին, բացառությամբ ղեկավար պաշտոն զբաղեցնողները։ Նիստը, սակայն, խոր հիասթափություն է առաջացրել իշխանական ֆրակցիայի հնաբնակների շրջանում, քանի որ առաջին մերձեցումից պարզ է դարձել, թե ովքեր են մանդատ վերցրել: Ինչպես մեզ ասացին` թույլ ինտելեկտով, քաղաքական զրո «բագաժով», շատերն անգամ մարդկային տարրական շփումներում հաղորդակցության խնդիր ունեն։

Մեր աղբյուրի խոսքով՝ իշխանական ֆրակցիան այնքան է դեգրադացվել, որ, դիցուք, Արփի Դավոյանը նախընտրել է աշխատել պաշտպանության մշտական հանձնաժողովում, որն ԱԺ առանցքային նշանակության հանձնաժողովներից է։ Ի դեպ, ինչպես տեղեկացրել էինք, վերջին օրերին ՔՊ-ում բուռն քննարկումներ են, թե առաջնահերթ կարգով որ հանձնաժողովների ղեկավարումը վերցնեն իրենք եւ ինչ թողնեն ընդդիմությանը:

Եթե ՔՊ-ն նախապես հակված է եղել վերցնել պետաիրավական եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովները, ապա երեկ կարծես մտքափոխվել էին․ ՔՊ-ում կանխատեսում են, թե ինչպես են իրենց բզկտելու, եթե հանկած պաշտպանությունն ու անվտանգությունը ստորադասեն այլ հարցերին, ուստի առաջինը կվերցնեն պետաիրավական եւ պաշտպանության հանձնաժողովների նախագահությունը, հատկապես որ լսել են՝ «Ուժեղ Հայաստանում» էլ նախընտրությունը տալիս են ոչ այնքան արտաքին, որքան տնտեսական հանձնաժողովին։ «Ուժեղները» նախընտրում են նաեւ տարածքային կառավարման հանձնաժողովը՝ այն նկատառումով, որ ակտիվ կապի մեջ կլինեն ՏԻՄ-երի հետ եւ առաջիկա ընտրություններում ավելի մեծ շանսեր կունենան: Եվ չնայած դեռ հայտնի չէ, թե հանձնաժողովներն ինչպես կբաշխվեն խորհրդարանականների միջեւ, սակայն «ուժեղները» հանձնաժողովների նախագահացուներ են դիտարկում ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին, իրավաբան Ռուբեն Մխիթարյանին, սակայն ամեն ինչ կորոշվի ըստ իրավիճակի»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930