Skip to main content

«Մակրոնը չի կարող հանձնել Սուրիկ Խաչատրյանին Հայաստանի բռնապետական իշխանությանը»․ Փաշինյան | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Ֆրանսիական լույս» ասոցիացիայի պատվիրակությանը | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով | Եթե, որևէ մեկն ասում է, որ Քյարքին Հայաստանի տարածքի մեջ է, սա նշանակում է պատերազմ հայտարարել. Փաշինյան | Առուշ Առուշանյանը ոչ թե ՔՊ կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշանյանը. Փաշինյան | Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև | Հայկ Սարգսյանով վաղուց պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. Ալեն Սիմոնյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանաշենում տագնապ կա, բայց գյուղից դուրս չեն գալու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանաշենը ռազմավարկան նշանակություն ունի, զիջողական տրամաբանությունից դուրս պետք է գալ | Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանաշենով ճանապարհ են բացում դեպի Երևան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ պաշտոնյա չի լսել տիգրանաշենցիների բողոքները | Վաղինակ Վարդանովն ընտրվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում | Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից. Նիկոլ Փաշինյան | Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այցելել են Հնդկաստանի ավիաբшզաներից մեկը

Լրահոս

«Ուժեղ Հայաստան»-ում ևս սպասում են Էդգար Ղազարյանի «ներողությանը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի, իսկ ավելի ճիշտ՝ նրա հայտարարության շուրջ նոր սուր քննարկումներ են ծավալվել։

Խոսքը վերաբերում է դեռևս երկու տարի առաջ նրա արած աղմկահարույց հայտարարությանը, երբ նա ասել էր, որ «ցանկացած սակրավոր, որը կհայտնվի Կիրանցում, պետք է զոհվի»։

Արդեն մի քանի օր է՝ թե՛ խորհրդարանական մեծամասնության պատգամավորներն իրենց ելույթներում շարունակաբար շեշտում են, որ Էդգար Ղազարյանը պարտավոր է հրապարակային ներողություն խնդրել իր հնչեցրած խոսքերի համար։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներսում ևս Ղազարյանի այդ հայտարարությունը միանշանակ գնահատականի չի արժանացել։ Ավելին, խմբակցության ներկայացուցիչները փորձում են հնարավորինս արագ փակել թեման և նվազեցնել դրա քաղաքական հետևանքները։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույնիսկ քննարկվում է այն տարբերակը, որ Էդգար Ղազարյանը Ազգային ժողովի ամբիոնից հանդես գա հրապարակային պարզաբանմամբ, ապա՝ ներողությամբ։ Ղազարյանը գործընկերների հետ մասնավոր զրույցներում հայտնել է, որ պատրաստ է այս կամ այն ձևաչափով անդրադառնալ իր նախկին հայտարարությանը և ներողություն խնդրել։

Երեկ, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից նա ելույթ էր ունենում Ազգային ժողովում, սահմանափակվեց միայն իշխանական խմբակցությանը կոչ անելով՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության քննարկման ընթացքում այդ թեմայով հարցեր չհնչեցնել։

Սակայն ՔՊ-ականները չեն պատրաստվում ընդունել այդ առաջարկը և մտադիր են շարունակել թեմայի քաղաքական շահարկումը։

Էդգար Ղազարյանն էլ ամբիոնից խոստացավ՝ բոլորը, ով ինչ ունի այդ թեմայով ասելու, ասի, վերջում ինքը կանդրադառնա այդ թեմային»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև