Skip to main content

Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի | Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր | Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա, ձեռքով մի խոսա. մենք պետական սահման ունե՞նք. ուզում եք նորից ցեղասպանություն լինի՞ | Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» | Այլ երկրներ տեղափոխվելու առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է․ Ծառուկյան | Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ | Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա | Հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը․ ԱԺ նախագահ | Առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ | Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին | Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը․ Սերժ Սարգսյան

Լրահոս

Ձեր օրոք uպառազինությունն ու ռшզմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խnցվել․ դուք դեռ խոսո՞ւմ եք․ Տիգրան Աբրահամյան

Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել․ դուք դեռ խոսո՞ւմ եք։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ԱԺ-ում նախկին իշխանություններին ուղղված մեղադրանքը՝ սպառազինությունում КС-19-ներ պահելու հարցով, ինձ հիշեցրեց 2 տարի առաջ ինձ հանդիպած այդ միավորների մասին:

Այս պահին չգիտեմ, բայց այս իշխանության օրոք՝ 2 տարի առաջ, առաջնագծի տարբեր ուղղություններում դրանցից տեղակայված էին:

Ավելին ասեմ՝ նաև 40-50-ականների հրանոթներ կային: Զուտ ռազմական բնույթի տեղեկությունների զգայունությունից ելնելով՝ կոնկրետ վայրերը չեմ գրում, բայց տեսել եմ սեփական աչքերով:

Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք:

Եթե նախկինում գնված կամ ստացված տեխնիկան վատն էր, ինչո՞ւ էր այն առնվազն մինչև վերջերս ներառված բանակի սպառազինության մեջ:

ՀԳ. Մի պատվիրակություն էլ՝ ԳՇ պետի գլխավորությամբ, գործուղեք առաջնագիծ, թող տեղում պարզեն, թե դրանք արդյո՞ք շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել, ի՞նչ գործառույթ ունեին կոնկրետ վայրերում և, եթե որևէ նպատակի չեն ծառայում, արդյունավետ չեն, ապա ինչո՞ւ են կամ ինչո՞ւ էին ձեր օրոք տեղակայված»,- գրել է Աբրահամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև