Skip to main content

Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի | Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր | Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա, ձեռքով մի խոսա. մենք պետական սահման ունե՞նք. ուզում եք նորից ցեղասպանություն լինի՞ | Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» | Այլ երկրներ տեղափոխվելու առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է․ Ծառուկյան | Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ | Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա | Հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը․ ԱԺ նախագահ | Առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ | Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին

Լրահոս

UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական

UFC-ն պաշտոնապես հայտարարել է թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի մասին։ Հայաստանը ներկայացնող մարտիկը կմրցի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի, այլ ոչ թե նրա հայրենակից Չարլզ Օլիվեյրայի հետ։ Թոփ թեթևքաշայինների դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում անցկացվելիք UFC 331 մրցաշարում։

Ծառուկյանի և Ռուֆիի մենամարտը պաշտոնապես հաստատվել է որպես համարակալված մրցաշարի երկրորդ գլխավոր իրադարձություն (co-main event)։

29-ամյա Ծառուկյանը ներկայումս ունի հինգ անընդմեջ հաղթանակների շարք։ Խառը մենամարտերում (MMA) նա անցկացրել է 26 մենամարտ՝ գրանցելով 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամկետից շուտ) և կրելով 3 պարտություն։ Ազատ ոճի ըմբշամարտի և MMA-ի սպորտի վարպետը պրոֆեսիոնալ նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերին, իսկ UFC-ում հանդես է գալիս 2019-ի ապրիլից։ Իր վերջին մենամարտում, որը կայացել է նախորդ տարվա նոյեմբերին, Ծառուկյանը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է նորզելանդացի Դեն Հուկերին։

30-ամյա Մաուրիսիո Ռուֆին նախորդ տարվա սեպտեմբերին կրել էր կազմակերպությունում իր առաջին պարտությունը՝ խեղդող հնարքով զիջելով ֆրանսիացի Բենուա Սեն-Դենիին։ Այնուհետև բրազիլացին երկու վաղաժամ հաղթանակ է տարել՝ տեխնիկական նոկաուտի ենթարկելով ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևին և ամերիկացի Մայքլ Չենդլերին։

Ներկայումս Ծառուկյանը և Ռուֆին UFC-ի թեթև քաշայինների մետա-վարկանիշում զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և տասներորդ հորիզոնականները, իսկ ըստ մամուլի ներկայացրած լավագույն մարտիկների ցուցակի՝ նրանք երկրորդն ու յոթերորդն են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև