Skip to main content

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի | Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր | Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա, ձեռքով մի խոսա. մենք պետական սահման ունե՞նք. ուզում եք նորից ցեղասպանություն լինի՞ | Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» | Այլ երկրներ տեղափոխվելու առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է․ Ծառուկյան | Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ | Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա | Հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը․ ԱԺ նախագահ | Առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ

Լրահոս

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բացառապես բարեգործությանը, մեր հայրենակիցների խնդիրների լուծմանը, որը լինելու է թափանցիկ. Արամ Վարդևանյան

Ի՞նչ պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում, որ Դուք, պաշտոնը ստանձնելուց հետո որոշեք լքել Ազգային ժողովը: Կարո՞ղ եք երկու պատճառ ասել: Այս մասին հարցրել է «Քաղաքացիական պօայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանին:

«Պատճառ համար մեկ՝ իմ թիմի որոշումը: Եթե «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշում կկայացնի, որ ես պետք է մանդատս վայր դնեմ, ես այն կդնեմ՝ առանց որևէ վայրկյան վարանելու և գտնում եմ, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորների մոտ պետք է լինի դա, որպես առաջնահերթություն, դա նաև կարգապահությունից է բխում:

Երկրորդը՝ ըստ իրավունքի, եթե լինեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, այդ ժամանակ մանդատն ինքնըստինքյան կսպառվի: Ի դեպ, լեգիտիմության տեսանկյունից խնդիրների մասով, չի բացառվում, որ 9-րդ գումարման Ազգային ժողովը նման իրավիճակում հայտնվի»,-նշել է նա:

Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվել է՝ ուզում եմ հասկանալ՝ աշխատավարձը կստանա՞ք, որովհետև բավական բարձր աշխատավարձ եք ստանալու ու տնտեսական ակտիվությունը, եթե պահպանվի, ինձ թվում է՝ բոլորինը, համատարած պետք է բարձրանա: Աշխատավարձը կստանա՞ք, պարգևավճարը կստանա՞ք:

«Մեր խմբակցության ղեկավարն իր դիրքորոշումը հայտնել է, խմբակցության տեսանկյունից էլ է դիրքորոշումը հայտնել: Աշխատավարձի վարձատրության տեսանկյունից մենք ունենք բացառություն՝ ի դեմս պարոն Կարապետյանի:

Միաժամանակ պարգևավճարների հետ կապված ունենք հստակ դիրքորոշում՝ անհատապես որևէ պատգամավոր պարգևավճար, եթե նույնիսկ ձևական առումով ստանալու է, այն բացառապես ուղղվելու է բարեգործության, կոնկրետ մեր հայրենակիցների խնդիրների լուծման, որն էլ լինելու է բացառիկ թափանցիկ»,-պատասխանել է Արամ Վարդևանյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև