Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից», նույնիսկ, եթե դրա հետևանքով կամրապնդվեն իրանական դիրքերը․ Վարդան Ոսկանյան

ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից», նույնիսկ, եթե դրա հետևանքով կամրապնդվեն իրանական դիրքերը: Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինային «Պատրիոտ» հրթիռներ չտրամադրելու խնդիրը, նշել է, որ դրանք պետք են հենց իր երկրին։

Սա անուղղակիորեն հաստատում է հենց ամերիկյան ԶԼՄ-ների և փորձագետների պնդումները, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում և Իսրայելի անվտանգությունն ապահովելիս սպառել է հարձակողական և պաշտպանողական հրթիռային պաշարների կրիտիկական ծավալ, ինչը զգալի ռիսկեր է ի հայտ բերել Չինաստանի և Ռուսաստանի հետ ենթադրյալ պատերազմի առումով։

Այս ամենի ֆոնին Իրանը պատրաստվում է Օմանի հետ միասին առաջիկայում իրավական բնույթ հաղորդել Հորմուզի նեղուցի նկատմամբ իր փաստացի վերահսկողությանը։ Պարզ է, որ Օմանը չունի ոչ ռազմական և ոչ էլ այլ ներուժ Հորմուզի նեղուցի հարցով ԱՄՆ-ին դեմ գնալու, ուստի ակնհայտ է, որ իրանական կողմի հետ համագործակցելու խնդիրը պաշտոնական Մասկատն առնվազն համաձայնեցնում է Վաշինգտոնի հետ, որն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից», նույնիսկ, եթե դրա հետևանքով կամրապնդվեն իրանական դիրքերը։

Հորմուզի խնդիրը, պատկերավոր ասած, այն տեսանելի ցուցափեղկն է, որում երևում է, թե ինչքան նպատակաուղղված է աշխատում իրանական դիվանագիտությունն՝ իր ռազմակաքաղաքական ղեկավարության ռազմական հանդգնությունը և քաղաքական կամքը մեթոդաբար փոխակերպելով իրավական կարգավիճակի, քանի դեռ հակառակ կողմը խիստ զբաղված է իր հրթիռների թվի և բենզինի գնի հաշվարկով»,- գրել է Ոսկանյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031