Skip to main content

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ

Լրահոս

Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան

Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պատերազմ կսադրենք և այլ հիմարություններ։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ԱԺ-ում քննարկումներից մեկի ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչը հարցադրում է անում՝ սպառնալի՞ք էր ՌԴ-ի կողմից Ադրբեջանին 5 մլրդ դոլարի սպառազինություն վաճառելը։

ՀՀ-ի համար սպառնալիք են եղել, կան ու կլինեն բոլոր այն գործընթացները՝ լինեն դրանք ռազմական, քաղաքական կամ տնտեսական, որոնցով Ադրբեջանն ամրացել, ուժեղացել ու ամրապնդել է իր պոտենցիալը։

Այստեղ հարցն այլ տեղ է՝ իսկ ինչպե՞ս են տարբեր ժամանակներում դրան արձագանքել ՀՀ իշխանությունները։

Օրինակ՝ նույն այդ գործարքների ժամանակ Սերժ Սարգսյանը ոչ միայն փակ հանդիպումներում, այլև իր հրապարակային խոսքում, բազմաթիվ անգամ, տարբեր ձևաչափերով հանդիպումներում, ՌԴ իշխանությանը զգուշացրել է, որ այդ գործարքները մեր երկրում ընկալելի և ընդունելի չեն։ Մեկ այլ թեմա է, թե այդ ժամանակ խնդիրն ինչպես է քննարկվել ու, որպես արդյունք, ինչ մատակարարումների է հանգեցրել ՀՀ-ի համար։

Ադրբեջանը վաշինգտոնյան պայմանավորվածությունից առաջ և հետո շարունակում է մեծածավալ ռազմական գնումներ իրականացնել Իսրայելից, Պակիստանից, Չինաստանից, Թուրքիայից, եվրոպական տարբեր երկրներից։

Գործող իշխանությունը որևէ ձայն կամ հակազդեցություն ապահովե՞լ է։ Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պատերազմ կսադրենք և այլ հիմարություններ»,- գրել է Աբրահամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև