Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ կենդանին գա որդուս շիրիմին ու ասի ինչի սպանեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասեց` գնամ հասնեմ զինվորներիս, դավադրաբար խփեցին. սպшնվածի մայր | Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ Զաքարյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի. Արփինե Հովհաննիսյան | Նիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները | Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան | ՈՒՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Եռաբլուրում | Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ Մանասյան | Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան | ՆԳՆ-ն առաջարկում է նոր տուգանքներ վարորդների համար․ 10 հազար դրամ և մինչև 2 տուգանային միավոր | Երևան-Մեղրի ճանապարհին կցորդով բեռնատարը բախվել է հողաթմբերին ու քարերին․ վիրավոր կա | Որ կուսակցությունները կամ դաշինքներն են առաջադրվել համայնքներում կայանալիք ընտրությունների համար. «Փաստ» | Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Աբրահամյան | Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները. «Հրապարակ»

Լրահոս

Ինչպես իր կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում Հայաստանին․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է․
2026թ. առաջին կեսին, մինչև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, «եվրաինտեգրում» բառը Նիկոլի և իր կառավարության տեքստերի անբաժան մաս էր: Օր չկար, որ որևէ դեպուտատ, նախարար, մարզպետ ու գյուղապետ՝ չխոսեին «եվրոինտեգրման» մասին:
Չեմ կարծում, թե Նիկոլին ճանաչող ինչ-որ մեկը, հավատացած լինի նրա «եվրոինտեգրման» հերթական հեքիաթին: Նրան ուղղակի պետք էր Եվրոպայի քաղաքական համայնքի աջակցությամբ ամեն գնով վերընտրվել ու վերջ: Մարդն իր իշխանության վերարտադրության հարցը լուծեց ու հիմա долой «եվրաինտեգրմանը»:
Չոլպան Ատայում պարզվեց, որ ՀՀ-ում «եվրաինտեգրման» հանրաքվե չի լինելու։ Բացարձակ ճիշտ է ասում Նիկոլը, ի՞նչ հանրաքվե մի բանի մասին, որը գոյություն չունի, որի վերաբերյալ քվեարկելու բան չկա:
Հրաշալի է ու հանճարեղ։
Երկար ժամանակ երկիրը խաբեությամբ ու աղետալի զոհաբերություններով հրում ես դեպի մի դուռ, որն, ինչպես «հանկարծ պարզվեց»՝ նույնիսկ բացված չէր։ Իսկ մեղավորը, բնականաբար, Փաշինյանը չէ։ Պարզապես ԵՄ այդ անիրավ դուռը որոշել էր չբացվել։ Այդ դուռը «չի հասկանում» պատմական պահը և ԵՄ-ում Հայաստանի անգնահատելի արժեքը։
Ասեմ, որ Նիկոլը որոշ առումով ճիշտ է ասում: Ինչպես իր կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում Հայաստանին: Եթե բոլորովին վերջերս Եվրամիությունը հայտարարվում էր որպես Հայաստանի միակ հնարավոր ապագա, ապա այսօր պարզվում, որ հարցը «չի հասունացել» այնքան, որ նույնիսկ հանրաքվե անցկացնելն անտեղի ու անիմաստ է:
Պատասխանն իհարկե Նիկոլի վարած քաղաքական մեջ է:
ա) Սկզբում բարձրաձայն ու պաթոսով հասարակությանը պատմում են անխուսափելի եվրոպական ապագայի մասին։
բ) Հետո պարզվում է, որ մեզ այնտեղ առանձնապես ոչ ոք էլ չի հրավիրել։
գ) Դրանից հետո հանգիստ բացատրում են, որ ոչ ոք, ոչ մի խոստում էլ չի տվել ու ընդհանրապես նման ցանկություն չի եղել («…մեզ պետք է՞ր Շուշին» ոճով)։
դ) Եվ վերջին ակորդը՝ կսկսեն արդարանալ, որ ինչպես միշտ, մեր ժողովուրդը պարզապես ամեն ինչ սխալ է հասկացել։
Հանճարեղ է։ Թվում է, թե կարելի է անվերջ խաբել ու խաբել…
Սակայն ԵԱՏՄ-ի ազդանշաններից պարզվել է, որ խաբելու արդյունքում մեր քաղաքացիների տները Բրյուսելից գազ չի հասնում։ Եվրոպական խորհրդարանի հերթական բանաձևից հետո՝ ինքնաբերաբար Էլեկտրաէներգիա չի արտադրվում։ Հայկական արտահանմամբ բեռները, միայն «եվրաինտեգրում» բառն արտասանելուց՝ շուկա չեն մտնում և ապրանքաշրջանառության չեն վերածվում:
Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում ու գեղեցիկ սլայդներում։
Բայց ամենազարմանալին նույնիսկ սա չէ։
Ամենազարմանալին այն կարողությունն է, որով ամեն անգամ, երբ երեկվա հայտարարությունները ուղիղ հակասության մեջ են մտնում այսօրվա հայտարարությունների հետ, հասարակությանը առաջարկվում է ձևացնել, թե ոչինչ չի պատահել։ Երեկ մի բան էին ասում։ Այսօր՝ հակառակը։ Վաղը կբացատրեն, որ հենց դա էլ ի սկզբանե նկատի ունեին։ Եվ բոլորը պետք է գլխով անեն։
Բայց քաղաքացիներն ունեն մի լուրջ, «թերություն»։Շատերի հիշողությունն ու բանականությունն աշխատում են լավ։ Եվ սա Փաշինյանի քաղաքականության ամենամեծ պրոբլեմն է։
Գորլող կառավարությունը կերազեր, եթե մի հրաշքով, բոլոր մարդիկ կորցնեին իրենց հիշողություններն, ու ամեն օր մոռանային երեկ տեղի ունեցածը:
Facebook
Twitter

Կարդացեք նաև