Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արդեն երկու օր է՝ արեւմտամետ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացրել, թե ինչու «Ուժեղ Հայաստանն» ընտրեց Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահությունը, եւ հեռուն գնացող հետեւություններ են անում, թե ռուսամետ ընդդիմությունը հատուկ է ընտրել այդ հանձնաժողովը, որ կասեցնի կամ խաթարի դեպի Եվրոպա Հայաստանի ինտեգրման ընթացքը։

Զարմանալի է, որ այս շրջանակները ոչ մի բողոք-պահանջ չունեն այս իշխանություններից, թե ինչու գոնե երկրորդ կամ երրորդ փորձից չընտրեց նշված հանձնաժողովը, եթե դեպի Եվրոպա գնալու այդքան ջատագով էր եւ ընդդիմությունից նման վտանգ էր սպառնում։ Ավելորդ է հիշել, որ անցած հինգ տարիների ընթացքում, երբ այդ հանձնաժողովը ղեկավարում էր ՔՊ-ական Արման Եղոյանը, բառի բուն իմաստով՝ այն պարապուրդի էր մատնված եւ 5 տարում մատների վրա հաշված նիստեր է գումարել։ Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» ընտրությանը, մեզ ասացին, որ դա Նարեկ Կարապետյանի որոշումն է` մտադիր է այդ հարթակով Եվրոպային լսելի ու տեսանելի դարձնել Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների եւ հակադեմոկրատական քայլերի անվերջանալի շղթան՝ սկսած դատաիրավական ոլորտից, վերջացած մյուսներով»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև