Skip to main content

Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան

Լրահոս

Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը Հայաստանին հասցրել է մի իրավիճակի, երբ նրանից դժգոհ են արդեն և՛ ռուսամետ, և՛ եվրոպամետ շրջանակները։

Փաստացի, երկու կողմում էլ իրենց խաբված են զգում։ Ռուսաստանի հետ հարաբերությունները ծայրահեղ լարված են։ Մոսկվան Հայաստանի նկատմամբ մեկը մյուսի հետևից տնտեսական սահմանափակումներ է կիրառում՝ պարբերաբար նոր ապրանքատեսակների ներմուծումն արգելելով կամ սահմանափակելով։ Ռուսական կողմը դրանք պաշտոնապես բացատրում է սանիտարական ու այլ խնդիրներով, սակայն սահմանափակումների պարբերականությունն արդեն քաղաքական ճնշման տպավորություն է ստեղծում։ Դրան գումարվում է նաև այն, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակային չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Միաժամանակ, ռուսական շուկայի հնարավոր կորուստը Եվրոպան առայժմ չի կարողանում ամբողջությամբ փոխհատուցել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ եվրոպական շրջանակներից Փաշինյանին ևս հստակ ազդակներ են փոխանցվում՝ դուք եք ընտրել եվրոպական ճանապարհը, հետևաբար պետք է պատրաստ լինեք նաև այդ ընտրության գնին՝ զրկանքներին, տնտեսական դժվարություններին և զոհողություններին։ Եվրոպական կողմը փորձում է իրավիճակը մեղմել ֆինանսական հատկացումներով, օգնության ծրագրերով, դրամաշնորհներով ու վարկերով, սակայն դրանք չեն կարող ամբողջությամբ լրացնել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացման հետևանքով առաջացող բացը։

Ուշագրավ է նաև իրավիճակը նոր Ազգային ժողովում։ Երբ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քաղաքական ուժեղ քայլով ստանձնեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարումը, իշխանության նկատմամբ դժգոհությունը բացահայտ դարձավ նաև եվրոպամետ դաշտում։ Եվրոպական կառույցների հետ աշխատող և եվրոպական ծրագրերից ֆինանսավորվող բազմաթիվ գործիչներ արդեն առանց նախկին զգուշավորության քննադատում են ՔՊ-ին, իսկ որոշ դեպքերում՝ անգամ բացահայտ հեգնում ու ծաղրում իշխանության քայլերը։

Ստացվում է բավական խոսուն պատկեր. Մոսկվան Փաշինյանին չի վստահում՝ համարելով, որ նա Հայաստանը տանում է դեպի Եվրոպա, իսկ եվրոպամետները դժգոհ են, որ հռչակված եվրոպական ուղին իշխանությունը հետևողականորեն չի իրականացնում։ Կարճ ասած՝ Փաշինյանի բազմավեկտոր քաղաքականությունը հասել է մի կետի, որտեղ նա հասցրել է հիասթափեցնել և՛ Ռուսաստանին, և՛ Եվրոպային։ Իսկ այդ քաղաքական մանևրումների տնտեսական գինը, ի վերջո, վճարում է Հայաստանը, ՀՀ տնտեսվարողն ու օրեցօր ամեն ինչի համար թանկ վճարող քաղաքացին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև