Skip to main content

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Ֆրանսիական լույս» ասոցիացիայի պատվիրակությանը | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով | Եթե, որևէ մեկն ասում է, որ Քյարքին Հայաստանի տարածքի մեջ է, սա նշանակում է պատերազմ հայտարարել. Փաշինյան | Առուշ Առուշանյանը ոչ թե ՔՊ կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշանյանը. Փաշինյան | Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև | Հայկ Սարգսյանով վաղուց պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. Ալեն Սիմոնյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանաշենում տագնապ կա, բայց գյուղից դուրս չեն գալու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանաշենը ռազմավարկան նշանակություն ունի, զիջողական տրամաբանությունից դուրս պետք է գալ | Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանաշենով ճանապարհ են բացում դեպի Երևան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ պաշտոնյա չի լսել տիգրանաշենցիների բողոքները | Վաղինակ Վարդանովն ընտրվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում | Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից. Նիկոլ Փաշինյան | Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այցելել են Հնդկաստանի ավիաբшզաներից մեկը | Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է. Անահիտ Ավանեսյան

Լրահոս

ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան

ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայության պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իրանցի ազդեցիկ գեներալներից Սաֆավին հայտարարել է, որ TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի հետ պայմանավորվածություն կամ փոխըմբռնում չկա։

Վերջինս նշել է, որ եթե Իրանը դեմ է Պարսից ծոցում ամերիկյան ներկայությանը, ապա դա նշանակում է, որ դեմ է նաև ԱՄՆ-ի ներկայությանը Հարավային Կովկասում։ Ըստ այդմ՝ նախագիծն իր ձևաչափի շրջանակներում Իրանի դեմ սպառնալիք է դիտվում։

Կարծում եմ՝ այս թեման Իրանում կրկին քննարկման առարկա է դարձել վերջին շրջանում՝ դրա իրագործման թեմայի ակտիվացման և, մասնավորապես, ամերիկյան պատվիրակությունների ակտիվության ֆոնին։

Ակնհայտ է, որ ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայության պայմաններում այս նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար։

Առնվազն որոշ ազդեցիկ իրանական շրջանակներ TRIPP-ը դիտարկում են ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական նախագիծ և դրանից բխող եզրահանգումներ անում»,- նշել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև