Թուրքիայի Ֆեթհիեի շրջանում, որը հայտնի զբոսաշրջային ուղղություն է Թուրքիայի հարավ-արևմուտքում, մեկօրյա ծովային նավարկություն իրականացնող նավի վրա հրդեհ է բռնկվել։
Հաղորդագրությունն ստանալուց հետո դեպի նավն են ուղարկվել ափամերձ պահպանության և ծովային ոստիկանության ուժերը։ Փրկարարներին հաջողվել է տարհանել 107 մարդու։
Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։


















































