Skip to main content

Պարոն Թունյան, գրեթե չպատմեցիք, թե տնտեսական ի՞նչ ապագա է սպասվում մեր երկրին. Նարեկ Կարապետյան | 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է մուտք գործել 59,300-ով ավելի անձ, քան դուրս է եկել․ ՄՔԾ ղեկավար | Սևանա լճում բախվել են նավակն ու անչափահասի վարած մոտորանավակը | «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից և ՔՏՀԱ ՏՄ մեկ պաշտոնյա է ձերբшկալվել | Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը | «Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով հնարավոր զարգացումները»․ Զաքարյանը մեջբերել է ՆԳՆ հանձնարարականից | Փաշինյանը կատակում է՝ հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում». Արման Աբովյան | Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա. Գևորգ Պապոյան | Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում». «Հրապարակ» | ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» | Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք. «Հրապարակ» | Հրապարակ. Փաշինյանը ներկա է եղել Վահե Ղազարյանի որդու խնջույքին | Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է երկու ամիս տնային կալանք․ Անի Գևորգյան | Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor

Լրահոս

Փաշինյանը կատակում է՝ հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում». Արման Աբովյան

Փաշինյանը կատակում է՝ հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում»: Այս մասին գրել է ԲՀԿ անդամ, վերլուծաբան Արման Աբովյանը:

«Երեկ, երբ լսեցի Փաշինյանի ծաղրական մեկնաբանությունները այն կանխատեսումների վերաբերյալ, թե երկիրը գլորվում է դեպի անդունդ , իսկ Հայաստանի շուրջ իրավիճակը զարգանում է ամենավտանգավոր սցենարով, ինձ մոտ անհանգստացնող դեժավյուի զգացում առաջացավ։

Նա կատակում է՝ հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում»։

Հավանաբար, Փաշինյանը մոռացել է, որ մոտավորապես նույն հեգնական տոնով նա և իր թիմը 2019–2020 թվականներին ծաղրում էին այն մարդկանց, ովքեր սթափ մտածելով ահազանգում էին, որ Փաշինյանի իշխանությունների վարած քաղաքականությունը տանում է դեպի մեծ պատերազմ և Արցախի կորուստ։

Հիշո՞ւմ եք։ Նույնիսկ Փաշինյանի ԱԳՆ-ի պաշտոնյաները, լինելով այցով Արցախի Հանրապետությունում, Շուշիից հրապարակում էին ծաղրական ենթատեքստով լուսանկարներ՝ իբր «մենք եկել ենք, որպեսզի Արցախը հանձնենք ադրբեջանցիներին»։

Եվ ի՞նչ եղավ արդյունքում։

Արդյունքում Արցախը թուրքի երախում է ՝ համաձայն իրենց իսկ հումորային և ծաղրական ակնարկների։

Հիմա մտածում եմ․ երբ Փաշինյանը, ուրախ-զվարդ և լայն ժպիտով ասում է, որ երկիրը գլորվում է դեպի անդունդ, գուցե նա, այնուամենայնիվ, այս կերպ ուզում է ճշմարտությունն ասել, որպեսզի հետո իրեն չմեղադրեն, թե « ինչու ոչ ոքի չէր նախազգուշացրել»։

Գիտե՞ք, թե որն է ամենասարսափելին։

Այն, որ իրականում երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ»,- նշել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև