Skip to main content

Պարոն Թունյան, գրեթե չպատմեցիք, թե տնտեսական ի՞նչ ապագա է սպասվում մեր երկրին. Նարեկ Կարապետյան | 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է մուտք գործել 59,300-ով ավելի անձ, քան դուրս է եկել․ ՄՔԾ ղեկավար | Սևանա լճում բախվել են նավակն ու անչափահասի վարած մոտորանավակը | «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից և ՔՏՀԱ ՏՄ մեկ պաշտոնյա է ձերբшկալվել | Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը | «Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով հնարավոր զարգացումները»․ Զաքարյանը մեջբերել է ՆԳՆ հանձնարարականից | Փաշինյանը կատակում է՝ հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում». Արման Աբովյան | Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա. Գևորգ Պապոյան | Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում». «Հրապարակ» | ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» | Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք. «Հրապարակ» | Հրապարակ. Փաշինյանը ներկա է եղել Վահե Ղազարյանի որդու խնջույքին | Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է երկու ամիս տնային կալանք․ Անի Գևորգյան | Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor

Լրահոս

«Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով հնարավոր զարգացումները»․ Զաքարյանը մեջբերել է ՆԳՆ հանձնարարականից

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

««Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով հնարավոր զարգացումները»:

Չզարմանա՛ք, սա ոչ թե ավատատիրական կարգերով առաջնորդվող, հին գյուղի քյոխվայի նահապետական առաքելություն է, այլ հատված է ՀՀ ՆԳՆ-ից՝ ոստիկանության ստորաբաժանումներին տված հանձնարարականից:
Փաստորեն, ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում, ու դեռ պարզ չէ, թե ի՞նչ իրավական մեխանիզմով պետք է վերահսկի այդ հարաբերությունների ընթացքն, ու վերջիններիս հետ ակտիվ աշխատանքներ տանի՝ հաշտեցնելու (թշնամանքը վերացնելու կամ մեղմելու) համար:

Եթե հաշվի առնենք հասարակությանը հոգեբանական լարվածության ու տարատեսակ սթրեսների ենթարկող տեղեկատվական-հակաքարոզչական հոսքերը, շատերի մոտ միմյանց նկատմամբ հարգանքի ու հոգատարության բացակայությունը, վերջին տարիներին սոցցանցերով ակտիվորեն տարածվող թշնամանքը, տարբեր մարդկանց նկատմամբ զրպարտանքները, հրապարակային վիրավորանքները, բարի համբավի, պատվի ու արժանապատվության ոտնահարումները, հանրային պառակտումներն ու դրանցում ՔՊ-ականների ունեցած խոշոր մասնաբաժինը, ապա կարող ենք արձանագրել, որ ՆԳՆ այս անչափելի ու ֆորմալ հանձնարարականը ոչ մի ոստիկան օբյեկտիվորեն չի կարողանալու կատարել»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև