Skip to main content

Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք | Եղվարդում բախվել են «Ford»-ն ու մոտոցիկլը. կա զnհ և վիրավnրներ | ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ, և հենց այդտեղ կարող են վերածվել ձգձգվող հակամարտության. Արտակ Զաքարյան | Դատախազությունը պահանջում է ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետ Ասատուր Սահակյանից հօգուտ պետության բռնшգանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ | Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 17-ի դրությամբ | Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան | Հոր գտնվելու վայրն անհայտ է, որդուն տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց | Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ | «Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»․ Ռուսաստանը նախազգուշացում է ուղղել Թուրքիային | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ նայեն աչքերիս մեջ ու ասեն.Առուշ Առուշանյանը` քննադատությունների մասին | Բռնnւթյունը ծնվում է տգիտnւթյունից․ այն թուլամnրթության արդյունք է. Աննա Հակոբյան (տեսանյութ) | Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան | Կառավարությունը նախատեսում է 2026–2031 թվականների ընթացքում կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ․ Նիկոլ Փաշինյան | Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը | Նրա աչքերում վախ զգացի․ Ծառուկյանը՝ Ռուֆիի հետ առաջին հայացքների մենամարտի մասին

Լրահոս

Եղվարդում բախվել են «Ford»-ն ու մոտոցիկլը. կա զnհ և վիրավnրներ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի ողբերգական բախում է տեղի Կոտայքի մարզում։ Ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել և կան զոհ ու վիրավորներ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մինչ հրշեջների ու ոստիկանների ժամանումը, քաղաքացիները «Honda» մակնիշի ավտոմեքենան կողաշրջել են, քանի որ մոտոցիկլավարը բախումից հետո հայտնվել էր ավտոմեքենայի տակ, ապա ժամանած Եղվարդ քաղաքի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում քննիչները պարզել են, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Ռուսլան Հ.-ն, մոտոցիկլը վարել է Երևանում բնակվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Բեհրուզ Գ.-ն։

Վթարի հետևանքով Բեհրուզ Գ.-ն տեղում մահացել է, իսկ Ռուսլան Հ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 31-ամյա Մարիամ Ա.-ն և 5-ամյա Արամ Հ.-ն տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Facebook
Twitter

Կարդացեք նաև