Skip to main content

Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին | «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին | Եթե հնարավորություն ունենայի, առանց մի վայրկյան մտածելու հայ կնոջ, հայ մոր արձանը կկառուցեի | Կարեն Դեմիրճյան փողոցում օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ՝ մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, երթևեկությունը կդադարեցվի | Ոչ թե ինձ հեռու պահեցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովից, այլ ես չառաջադրվեցի. Անդրանիկ Քոչարյան | «Ջասմինի սերը ծնողազուրկներին». բարեգործական համերգ | Համատեղ ջանքերով կնպաստենք համագործակցության զարգացմանը. Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի նախագահին | Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհված զինծառայողների ծնողների գործը ջրող ցուցմունք տվողը փորձեց օգտվել Նազարյանի միջադեպից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թևեր մի տվեք պղտոր ջրում ձուկ որսացող անորակներն. Անի Գևորգյանը` քաղաքական գործիչներին | ԱԺ-ում կարող էր հնչել այսպիսի հարց՝ կառավարությունն ի՞նչ գնահատական ունի «Չաբահար–Զահեդան» երկաթուղու գործարկման վերաբերյալ. Անանյան | Օգոստոսի 13-ին ինքնաuպшն եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհпյել են․ կա մեկ կալանավորված | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանավեճ Նարեկ Կարապետյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև | Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին

Լրահոս

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանն օգոստոսի 17-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Դեսպանը շնորհավորել է Արամ Վարդևանյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ և Նարեկ Կարապետյանին՝ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ընտրվելու կապակցությամբ։

Խմբակցության ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացումը։

Նարեկ Կարապետյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանի քաղաքական մթնոլորտը՝ խոսելով խորհրդարանական աշխատանքների մասին։

Քննարկման առանցքում են եղել առկա մարտահրավերներն ու դատաիրավական համակարգի խնդիրները։ Ի թիվս այլ ոլորտների՝ առանձնակի ընդգծվել է կրթական համակարգի զարգացման անհրաժեշտությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև