Skip to main content

«Հայաստան» խմբակցությունը ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը | Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում 1346 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան | Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին | «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին | Եթե հնարավորություն ունենայի, առանց մի վայրկյան մտածելու հայ կնոջ, հայ մոր արձանը կկառուցեի | Կարեն Դեմիրճյան փողոցում օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ՝ մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, երթևեկությունը կդադարեցվի | Ոչ թե ինձ հեռու պահեցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովից, այլ ես չառաջադրվեցի. Անդրանիկ Քոչարյան | «Ջասմինի սերը ծնողազուրկներին». բարեգործական համերգ | Համատեղ ջանքերով կնպաստենք համագործակցության զարգացմանը. Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի նախագահին | Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհված զինծառայողների ծնողների գործը ջրող ցուցմունք տվողը փորձեց օգտվել Նազարյանի միջադեպից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թևեր մի տվեք պղտոր ջրում ձուկ որսացող անորակներն. Անի Գևորգյանը` քաղաքական գործիչներին | ԱԺ-ում կարող էր հնչել այսպիսի հարց՝ կառավարությունն ի՞նչ գնահատական ունի «Չաբահար–Զահեդան» երկաթուղու գործարկման վերաբերյալ. Անանյան | Օգոստոսի 13-ին ինքնաuպшն եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհпյել են․ կա մեկ կալանավորված

Լրահոս

Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին

Պաշտոններից ազատվել են պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանը, Ռազմիկ Պետրոսյանը և Կամո Վարդանյանը։

«Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտեցին իրենց պաշտոնավարումն իբրև պաշտպանության նախարարի խորհրդականներ։

Շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ծառայության համար, և պարգևատրել գերատեսչական մեդալներով»,– Facebook—ի իր էջում գրել է Պապիկյանը։

Հիշեցնենք, որ Մելիքսեթ Պողոսյանը 2020 թվականին նշանակվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնում, պաշտոնանկ արվելուց հետո նշանակվեց Սուրեն Պապիկյանի խորհրդական, իսկ Կամո Վարդանյանը մինչև Սուրեն Պապիկյանի խորհրդական նշանակվելը զբաղեցնում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնը։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 11-ին և փաստացի դարձել էր բանակի վերջին հրամանատարը։ Մյուս խորհրդականը՝ Ռազմիկ Պետրոսյանը, 2021 թվականին հոկտեմբերից զբաղեցրել է ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը։ Պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվել էր 2022 թվականին փետրվարին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահի հրամանագրով պաշտոնանկ է արվել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը և այդ պաշտոնում նշանակվել է նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև