Skip to main content

Բուդապեշտն ու Երևանը զգալի առաջընթաց են արձանագրել երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ | Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ Hetq | Անօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է | ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան | Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» | Ինչու է ՔՊ-ն «դիվոտել». «Հրապարակ» | 1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք | «Հայաստան» խմբակցությունը ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը | Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում 1346 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան | Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին | «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին | Եթե հնարավորություն ունենայի, առանց մի վայրկյան մտածելու հայ կնոջ, հայ մոր արձանը կկառուցեի | Կարեն Դեմիրճյան փողոցում օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ՝ մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, երթևեկությունը կդադարեցվի | Ոչ թե ինձ հեռու պահեցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովից, այլ ես չառաջադրվեցի. Անդրանիկ Քոչարյան | «Ջասմինի սերը ծնողազուրկներին». բարեգործական համերգ

Լրահոս

Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում շարունակվում են կադրային փոփոխությունները, և, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դրանց արդյունքում համակարգից հեռանում են նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող մի շարք պաշտոնյաներ։

Մասնավորապես, նախօրեին պաշտոնից ազատվել է Ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ում փոխարեն ոստիկանության գեներալ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց։ Զաքարյանը Անդրանիկ Քոչարյանի մտերիմներից է և նրա հետ ունեցել է ընկերական հարաբերություններ։

Սակայն սա միակ փոփոխությունը չէ։ Երեկ ավարտվեց նաև պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանի և Ռազմիկ Պետրոսյանի պաշտոնավարումը։ Նրանք ևս երկար տարիներ համարվել են Քոչարյանի մերձավոր շրջանակի ներկայացուցիչներ։

Հատկանշական է, որ ՊՆ-ից հեռանալուց առաջ Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանը պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։ Այսինքն՝ նրանց պաշտոնավարման ավարտը տեղի է ունեցել ոչ թե սկանդալային հեռացման, այլ համակարգից դուրս գալուն նախորդած պարգևատրման ֆոնին։ Հիշեցնենք, որ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի նախկին մարզպետն է, իսկ Ռազմիկ Պետրոսյանը՝ Ապարանի նախկին քաղաքապետն է, Արագածոտնի նախկին մարզպետը և ռազմական կրթություն չունի։

Այդուհանդերձ, ՊՆ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունների ընդհանուր պատկերը ուշագրավ է։ Մասնավորապես, Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունում մեկը մյուսի հետևից ավարտվում է այն պաշտոնյաների պաշտոնավարումը, որոնք այս կամ այն կերպ կապվել են ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ շարքային պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև