Skip to main content

Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական թիմի հայտարարությունը | Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան | COP17-ի անցկացմամբ պայմանավորված՝ Երևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով | Արտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց | Բուդապեշտն ու Երևանը զգալի առաջընթաց են արձանագրել երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ | Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ Hetq | Անօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է | ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան | Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» | Ինչու է ՔՊ-ն «դիվոտել». «Հրապարակ» | 1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք | «Հայաստան» խմբակցությունը ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը | Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում 1346 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան | Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին | «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Լրահոս

Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի և Անկարայի պահանջը երկար տարիների պատմություն ունի: Եթե նախկինում ադրբեջանցիք, միջազգային հարթակներում, «լացակումած առաջարկում» էին փակել Մեծամորի ԱԷԿ-ը, ապա հիմա այդ պահանջը ներկայացնում են ինքնավստահ ու հրամայաբար: Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ:

Իսկ ինչպե՞ս է Ադրբեջանը լրացնելու էներգետիկ պակասորդը, երբ այն նույնիսկ իրեն չի բավարարում: Դեռևս 2024թ.-ին, Ադրբեջանի էներգետիկայի նախարարը հայտարարել էր Ապշերոնում (Կասպից ծովի ափ) ատոմակայանի կառուցման մտադրության մասին: Այն չէր բացառել նաև Ալիևը: Հաշվի առնելով ամերիկյան հովանու տակ ԹՐԻՓՓ նախագծի՝ ոչ միայն տրանսպորտային, այլ նաև էներգառեսուրսների միջանցիկ տարանցման հավանականությունը, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը, էլեկտրաէներգիայի հարցում ևս, նպատակ ունի Հարավային Կովկասում ստանձնել առաջին ջութակի դերը: Իսկ Արևմուտքը փորձում է օգտագործել ՀՀ-ին՝ ՌԴ-ին Հարավային Կովկասի բոլոր ոլորտներից դուրս մղելու նպատակով:

Ակնհայտ է, որ ՀՀ ԱԷԿ-ի փակման հարցը չի համապատասխանում Հայաստանի էներգետիկ ռազմավարությանը, որը նախատեսում է «երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը և այդ ժամանակահատվածն օգտագործել նոր ատոմային մոդելի անցման համար։ Հայաստանում միշտ եղել է սկզբունքային որոշում՝ պահպանել ատոմային էներգետիկան որպես երկրի էներգետիկ անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկը։

2026թ. ապրիլին ՌԴ կառավարությունը հայտարարել էր, որ «Ռոսատոմը» պատրաստ է ապահովել Հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգումը մինչև 2036թ.՝ պայմանով, որ ռուսական ատոմային կոորպորացիային բաժին կհասնի աշխատանքների 70%-ը։
Ավելի վաղ՝ 2026թ. փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել էր Հայաստանի ատոմային էներգետիկայում ԱՄՆ հնարավոր ներդրումների մասին։ Ըստ այդմ՝ ստորագրվել է միջուկային ոլորտում համագործակցության համաձայնագիր, որը ճանապարհ է բացում ապագա ծրագրերի իրականացման համար։

Անկախ տեղի ունեցող ռեգիոնալ զարգացումներից, Հայաստանը պետք է պահպանի ատոմային էներգետիկան որպես երկրի անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկը: Իսկ նոր էներգաբլոկի ընտրության հարցում միանշանակ կողմնորոշվի դեպի տեխնոլոգիապես փորձարկված և անվտանգ շահագործված կայան ունեցող, վստահելի ու երկարաժամկետ գործընկերնկերություն:

Հատկապես, որ ըստ մասնագետների, դեռևս չկան փորձարկված և հաջողությամբ շահագործվող մոդուլային ատոմակայաններ: Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգ շահագործման համար դեռ 10 տարի կա, և քաղաքական ճնշումների տակ ընկած հապճեպ որոշումներ կայացնել պետք չէ:

Հայկական ԱԷԿ-ն իսկապես ունի կրիտիկական նշանակություն․ այն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը։ Դրա աշխատանքը դադարեցնելը՝ առանց ժամանակին փոխարինող հզորություն ապահովելու, լուրջ ռիսկ կստեղծի էներգահամակարգի համար։ Հենց այդ պատճառով պետական ռազմավարությունը պետք է նախատեսի՝ ոչ թե հրաժարվել ատոմային էներգետիկայից, այլ գործող հզորությունը փոխարինել նորով:

Հատկապես, որ ՄԱԳԱՏԷ-ն, խնդիրներ չի տեսնում Հայաստանի միջուկային էներգիայի անվտանգության ապահովման ծրագրերում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև